Աշխարհ

30.03.2017 15:20


«Եվրատեսիլում» Վրաստանը ներկայացնող մասնակիցը Կոմիտաս է կատարել (տեսանյութ)

«Եվրատեսիլում» Վրաստանը ներկայացնող մասնակիցը Կոմիտաս է կատարել (տեսանյութ)

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի մարտահրավերն այս անգամ ընդունել է Վրաստանի ներկայացուցիչ Թամարա Գաչեչիլաձեն, ով կատարել և ֆեյսբուքյան երկրպագուների դատին է ներկայացրել Կոմիտասի «Քելե, քելե» ստեղծագործությունը։

«Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ցանցում հանդես էր եկել հետևյալ նախաձեռնությամբ։ Նա «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին առաջարկել էր հայկական ազգային երգ կատարել։ Նրա կոչին արդեն արձագանքել են Գերմանիայի պատվիրակ Լևինան, Կիպրոսի պատվիրակ Հովիգը, իսկ երեկ էլ Արծվիկ Հարությունյանի առաջարկն ընդունել էր Վրաստանի 34–ամյա ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը