Քաղաքական

05.04.2017 12:37


Արմեն Մարտիրոսյան. «Ունենք ոչ լեգետիմ խորհրդարան, ոչ լեգիտիմ իշխանություն» (տեսանյութ)

Արմեն Մարտիրոսյան. «Ունենք ոչ լեգետիմ խորհրդարան, ոչ լեգիտիմ իշխանություն» (տեսանյութ)

–Շնորհավորում եմ ձեզ «հրաշալի» խորհրդարան ունենալու կապակցությամբ։ Դուք՝ տեղեկատվական դաշտի ներկայացուցիչներդ, մեծ ջանքեր գործադրեցիք նման խորհրդարան ունենալու համար,–այս մասին ապրիլի 5–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ իր գնահատականը տալով ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Նրա խոսքով՝ ցանկացած պարագայում իրենք շարունակելու են իրենց գործուենությունը, քանի որ ակնհայտ է՝ ունենք ոչ լեգիտիմ խորհրդարան, ոչ լեգիտիմ իշխանություն, և այս նոր ձևավորված խորհրդարանով իշխանությունը չի կարողանա ո՛չ երկրի պետական շահը պաշտպանել, ո՛չ Արցախի հարցում ինչ–որ դրական քայլեր կատարել, և ոչ էլ տնտեսական դաշտում որևէ բարեփոխում անել։

Ըստ նրա՝ ընտրություններն անցկացրել է երեք հոգի՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան, իսկ ընտրակաշառք վերցնողներն արդեն փոշմանել են։

ՕՐՕ տեղեկատվական կենտրոնի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի խոսքով էլ՝ ակնհայտ է, որ ընդդիմությունը պարտվեց, քանի որ չկարողացավ համոզել ընտրողին, որ միասնական հակաիշխանական այլընտրանք ունի։

–ՕՐՕ դաշինքն ամեն ինչ արեց, որպեսզի լայն համախմբում հնարավոր լինի իշխանության դեմ, այդ այլընտրանքը ձևավորվի, և մարդիկ տեսնեն, որ իրենց քվեն կարող է իրական փոփոխությունների բերել,–ասել է Հ. Խուրշուդյանը։

Ասուլիսին նաև մասնակցել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ընտրական հանձնաժողովի նախագահ Հրայր Ավանեսյանը, ով նշել է.

Մատնահատեքերը շատ հեշտ է դնել և համեմատել, քանի որ այն թվային որոշակի հաջորդականություն է, որը պարունակում է որոշակի ինֆորմացիա մարդու մատնահետքի մասին՝ քանի կետ կա, քանի վերջավորություն, քանի կոր։ Կարելի է շատ արագ իրականացնել համապատասխան համեմատությունը և ասել՝ քանի կրկնություն է եղել։

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա ՕՐՕ դաշինքը դեռ որոշում չի կայացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը