Կարծիք

06.04.2017 13:50


Ընտրություններից հետո հաջորդ հարվածը թանկացումներն են

Ընտրություններից հետո հաջորդ հարվածը թանկացումներն են

Ընտրություններից հետո իշխանական հաջորդ հարվածը թանկացումներն են: Հիմա ժամանակն է հետ բերել ընտրակաշառքի, ընտրությունների համար հազար ու մի մանրուքի՝ բուկլետ, պաստառ, ասֆալտ, աստղային համերգ, և այլնի վրա ծախսված գումարները:
Թանկացումների բացումն արեց «Քեթրինի» Միհրանը, ով պարզվում է՝ մեծ համակիրներ ու ընտրազանգված ունի, չնայած այդ նույն ընտրազանգվածից տարիների ընթացքում հազարավոր դոլարներ է շորթել: Նա չի հապաղում և բանանի գինը զգալիորեն բարձրացնում է՝ կիլոգրամի մեջ մոտ 100 դրամ «մտնելով»: Թանկացում է նկատվում նաև դիզվառելիքի շուկայում:
Բայց քանի որ առջևում ավագանու ընտրություններն են, թանկացումները քիչ-քիչ աչքի կընկնեն. դեռ ժողովրդից ստանալու քվեներ կան: Այ հենց ավագանու ընտրություններն էլ ավարտվեն, թանկացումների նոր ալիք է լինելու՝ ավելի ավելի բացահայտ:
Այդպես է, ընտրությունն էլ մի բիզնես է. փող են դնում, հետո հազարապատիկ եկամուտով շահած են դուրս գալիս: Բա գիտեք՝ մեր սիրուն աչքերի համա՞ր են ասֆալտներ փռում, նստարաններ ներկում, ինչ-որ հարցերում աջակցում: Հեսա 10,20,100 դրամներով հետ կբերեն ամեն ինչ, դեռ մի բան էլ ավելի՝ կմնան իշխանության, որ մեզ մինչև վերջ քամեն: Բա գիտեք՝ ընտրակաշառքը քթներիցդ չեն բերելո՞ւ:

Գուրգեն Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը