Կարծիք

06.04.2017 16:42


Կենացները գնալով քաղցրանում են. շուրջ 75 տոկոսի գրանցումը չի իրականացվել մատնահետքով

Կենացները գնալով քաղցրանում են. շուրջ 75 տոկոսի գրանցումը չի իրականացվել մատնահետքով

Կենացները գնալով քաղցրանում են: 33/49 ընտրատեղամասում (Սարակապ գյուղ, Մարալիկի մոտ) ցուցակային 457 ընտրողից մասնակցել է ընտրություններին 311 հոգի, որոնցից 203-ը ձայն են տվել ՀՀԿ-ին, 75-ը՝ ՀՎ-ին, 24-ը՝ ՀՅԴ-ին, 8-ը ԲՀԿ-ին: Իսկ հիմա ուշադրություն. 311 ընտրած քաղաքացիներից 233-ի համար տեխնիկական սարքը աստղանիշով կտրոն է տպել, այսինքն նրանց գրանցումն իրականացվել է ոչ թե անձնագրի սքանավորմամբ, այլ անձը հաստատող փաստաթղթի տվյալները տեխնիկական սարքավորման մեջ ստեղնաշարով ներմուծելու միջոցով: Այսինքն՝ շուրջ 75 տոկոսը:
Կեղծ անձնագրերի ու Ախալքալակից բերված եւ Շիրակի մարզում քվեարկած հազարավոր ընտրողների վերաբերյալ տարածված լուրերի մասին էլ չասեմ:

Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը