Տնտեսական

08.04.2017 08:20


ԿԲ մեկնաբանությունը մարտ ամսվա գնաճի ցուցանիշի վերաբերյալ

ԿԲ մեկնաբանությունը մարտ ամսվա գնաճի ցուցանիշի վերաբերյալ
Մարտ ամսվա գնաճը փետրվարի նկատմամբ, ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների, կազմել է -0.3%, ինչի արդյունքում տասներկուամսյա գնաճը կազմել է -0.1%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի տասներկուամսյա գնաճը կազմել է 103.3%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 97.4%: Նշենք, որ ծառայությունների սակագների գնանկման մեջ արտացոլված է նաև գազի և հոսանքի սակագների նվազեցման ազդեցությունները: Մասնավորապես «Կենցաղային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ» ապրանքախմբի գնանկումը կազմել է 6.2%, իսկ նպաստումը ընդհանուր գնաճին կազմել է շուրջ -1 տոկոսային կետ:
Հարկ է նշել, որ ԿԲ-ն իր քաղաքականությամբ չի արձագանքում կարգավորվող գների փոփոխություններին, և միայն հաշվի է առնում այլ ապրանքների և ծառայությունների գների վրա դրանց երկրորդային ազդեցությունները:
ԻնչպեսգնահատվումէրմարտամսվաՀՀԿԲմոնիտորինգիժամանակ[1], առաջինեռամսյակիարդյունքովգնաճիցուցանիշը 0.3 տոկոսայինկետովգերազանցելէկանխատեսվածմակարդակը: Գնաճիփաստացիցուցանիշներըևտնտեսությանզարգացումներըվկայումենայնմասին, որպահանջարկը շարունակում է վերականգնվել, ընդորումսպասվածիցփոքր-ինչավելիարագ: Եթեպահանջարկիվերականգնումըշարունակիդրսևորելկայունտեմպեր, գնաճիկանխատեսումներիռիսկերըևսկճշգրտվեն՝առավելգնանկումայինիցդառնալովավելիհավասարակշռված:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը