Քաղաքական

10.04.2017 16:22


Գալուստ Սահակյան. ««Ելք»–ի 2 ներկայացուցիչներ ՀՀԿ-ական են եղել, այդ 2-ին ճանաչում եմ»

Գալուստ Սահակյան. ««Ելք»–ի 2 ներկայացուցիչներ ՀՀԿ-ական են եղել, այդ 2-ին ճանաչում եմ»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով «Ելք»–ի մասին՝ ասել է.

«Ընդդիմությունը լինում է ընդդիմություն, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում, ինչ անում է իշխանությունը՝ ոչ է, և կա ընդդիմություն, որ կարողանում է իր տեսակետը ինչ-որ չափով համընկեցնել իշխանության կամ իշխանությունը համընկեցնել ընդդիմության հետ: Ասեմ՝ օրինակի համար շատ լավ ճանաչում եմ ԲՀԿ-ին, բայց «Ելք»–ին լավ չեմ ճանաչում, որովհետև «Ելքը» ձևավորվեց՝ խորհրդարան գալու համար: Ընդ որում, ասեմ՝ «Ելքի» երկու ներկայացուցիչներ ՀՀԿ-ական են եղել՝ այ այդ երկուսին ճանաչում եմ»:

Իսկ ԱԺ նախագահի պաշտոնում իրեն տեսնելու մասին հարցին պատասխանել է. «Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք՝ որպես Գալուստ Սահակյան: Չեմ սիրում այդ մրցությունը, որ հայ ժողովրդի մեջ կա: Բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ: Ցանկացած հայի, որը երրորդ, չորրորդ, հինգերորդ կամ բարձր դասարան է գնացել, մի քիչ, որ խորանաք, բոլորն ուզում են թագավոր դառնան և նախագահներ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը