Քաղաքական

11.04.2017 12:02


ԱԺ այսօրվա նիստն էլ չկայացավ (տեսանյութ)

ԱԺ այսօրվա նիստն էլ չկայացավ (տեսանյութ)

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ԱԺ նիստը չի կյացել քվորումի բացակայության պատճառով։ Ներկա չեն եղել նաև խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը և փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Գրանցվել է ընդամենը 11 պատգամավոր։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը նախ ջերմագին բարևել է դահիլճում ներկա սակավաթիվ պատգամավորներին, այնուհետև համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայնել այն օրենսդիրներին, ովքեր հաջորդ գումարման ԱԺ–ում չեն աշխատելու։

–Մի մասն այստեղ են, մի մասը դահլիճում չէ, բայց ես ուզում եմ ծափահարություններով մեր ընկերներին ոջղունենք, որովհետև եղել են և՛ սուր քննադատություններ, և՛ սուր բանավեճեր։ Ես անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ, եթե մի տեղ էլ որպես նիստ վարող չարաշահել եմ, խնդրում եմ ներողամիտ լինեք։ Աստված ձեզ պահապան և ձեր ընտանիքներին,–ասել է Շարմազանովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը