Տնտեսական

11.04.2017 13:32


«Եթե եղանակն ապրիլի կեսին չփչանա, ծիրանի կայուն բերք կունենանք»

«Եթե եղանակն ապրիլի կեսին չփչանա, ծիրանի կայուն բերք կունենանք»

Եթե եղանակն ապրիլի կեսին չփչանա, ծիրանի կայուն բերք կունենանք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է. «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

–Ծիրանենու հետ կապված դեռ խնդիր չունենք, ու եթե բնությունը բարեհոգ գտնվի հայ գյուղացու նկատմամբ, կունենանք ծիրանի կայուն բերք: Խաղողի հետ կապված՝ կունենանք ավելի ցածր բերքատվություն, որովհետև այգիները ցրտահարվեցին այնտեղ, որտեղ այգեթաղ չէր արվել,- ասել է Բերբերյանը:

Բանախոսը նկատել է՝ խաղողագործությունը հայ գյուղացու համար երկրորդ պլան է մղվում, խաղողի այգիները կամաց-կամաց քանդվում են «մի քանի տգետի սխալ մարքեթինգային աշխատանքի պատճառով»։

Բերբերյանը հայտնել է, որ գյուղացիները դեռևս պարարտանյութ չեն ստացել։

–Ո՞վ պետք է պատասխան տա: Գումարներ են հավաքում, նոր դրանից հետո սկսում են ներկրել: Այսպես չպետք է լիներ: Պարարտանյութի շուկան ազատ պետք է լինի, խանութում պետք է այն վաճառվի,- հավելել

Բերբերյանը կարևորել է Հայաստանում լոլիկի արտադրության վերականգնումը, այնինչ «մի խումբ տգետներ չեն ուզում պատվաստումներ անել»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը