Քաղաքական

11.04.2017 22:14


Հայաստանում առկա «քաղաքական կոռուպցիան» մտահոգում է Եվրամիությանը․ ԵՄ դեսպան

Հայաստանում առկա «քաղաքական կոռուպցիան» մտահոգում է Եվրամիությանը․ ԵՄ դեսպան

Հայաստանում առկա «քաղաքական կոռուպցիան» մտահոգում է Եվրամիությանը: Այսօր Գյումրիում նման հայտարարություն արեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Ազատություն»-ը հայտնում է, որ նրա խոսքով՝ քվեների առքուվաճառքը վատ է անդրադառնում Հայաստանի վարկանիշի վրա:

«Մտահոգ եմ, և սա լուրջ մտահոգություն է այն իմաստով, որ վերաբերում է ընտրակաշառքին․ այն, ինչը ես անվանում եմ ընտրակոռուպցիա, որովհետև դա ավելին է, քան քվեների գնումը: Այո, ես կցանկանայի հղում անել միջազգային դիտորդական առաքելության հայտարարությանը, որտեղ նշված է այս վատ երևույթի մասին, որը ստվեր է գցում ընտրության վրա: Ես փորձում եմ լինել օբյեկտիվ և արդար, մենք մեր ընկալման մեջ ընտրությունների վերաբերյալ շատ լուրջ շեշտադրումներ ենք անում այս բացասական երևույթի վրա՝ սկսելով հենց քվեների առքուվաճառքից: Սա վատ է Հայասատանի իմիջի համար, սա վատ է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների համար, և մենք շատ բաց խոսում ենք սրա մասին»,- հայտարարեց ԵՄ դեսպանը:

Մանրամասները՝ «Ազատություն»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը