Կարծիք

21.04.2017 11:42


Հայաստանում լուրջ ռեֆորմներ են ընթանում

Հայաստանում լուրջ ռեֆորմներ են ընթանում

Հայաստանում լուրջ ռեֆորմներ են ընթանում:
Բնականաբար, իշխանության և սեփականության ինստիտուտների խնդիրն է դրված: Սեփականությունը լինում է շարժական և անշարժ: ՍԱՍ-ի ձայնագրությունը ցուցադրեց, որ շարժական սեփականության մեջ մենք էլ ենք մտնում:
Նաև լուծվել է ընտրությունների հարցը, կամ, ավելի ճիշտ, «չընտրությունների» մեխանիզմն է հաջողությամբ ներդրվել, որ պատահական մարդիկ համակարգում չհայտնվեն:
Առանցքային բառերն են` «համակարգ» և «պատահական» մարդիկ:
Ինչ է ներկայացնելու այդ համակարգը, և ովքեր են պատահական անցորդները:
Օրինակ՝ պատահական մարդկանց ցուցակում են հայտնվել Հովիկ Աբրահանյանը, Գագիկ Բեգլարյանը, Թոխմախը, նույնիսկ Լիսկան և այլք: Կարող ենք մանրանալ մինչև Շմայսը, բայց դա չենք անի:
Ուղղակի նշենք, որ Գագիկ Ծառուկյանը դեռևս կատարում է ջոկերի դերը ներակումբային ռազբորկաների համար, մինչև իրավիճակը հստակեցվի:
Տարերային և փնթի հարաբերությունները սկսում են կուռ կառուցվածքի տեսք ձեռք բերել:
Իրավիճակը խիստ ներվային է. լուծվում է ակումբի անդամների, անդամության թեկնածուների և նրանց շքախմբերի հարցը, և ով դուրս մնաց, առնվազն մոտակա տաս տարվա կտրվածքով նրանց առջև դռները փակ են մնալու:
Այսինքն, ձևավորվում է Հայաստանի փայատերերի փակ բաժնետերերի ակումբը, որտեղ Սերժ Սարգսյանն ընդամենը պատվավոր մոդերատորն է դեռ:
Բնականաբար, զուգահեռ կերպով ռեֆորմացվում է նաև ընդդիմությունը, որտեղ նույնպես «պատահական» մարդիկ լքում են Մեծ Սեքսը:
Ով որ կարծում է, թե Սերժ Սարգսյանն իր անձնական խնդիրները կարող է լուծել առանց խաղի կանոնները փոխելու, սխալվում է, նա ընդամենը բուրգի գագաթն է, և ցանկացած պարագայում ինքը «վերջավոր» է, իր գործն է անվերջ:
Վերջ ցնցումներին և աղմուկներին, համենայնդեպս, բաժնետերերն այլևս չեն ցանկանում, որ իրենց շարունակեն անհանգստացնել տարբեր առիթներով:
Իսկ ո՞վ է մեղավոր: Մեղավորը ժողովուրդն է, ում արդեն պետք է հիմնավոր կերպով պատժել, որ չխանգարի երկրի զարգացմանը` ըստ բաժնետերի կարծիքի: Update արված ընդդիմությունը և տրանսֆորմացվող իշխանությունը ընդհանուր գաղափարական եզր են ձեռք բերել, ժողովրդի հարցում իրենց բախտը չի բերել:
Ժողովրդով կզբաղվի նորացված և «կրեատիվ» ընդդիմությունը, եթե կարողանա մի կողմ դնել «ով մեզ հետ չի, ծախված է» պոստմոդեռնիստական կարգախոսը:
Ժողովրդի վրա ազդեցություն ունենալու համար պետք է ոչ թե հայհոյել, այլ հաճոյախոսել: Որովհետև ընդդիմության գործը ժողովրդին զբաղեցնելն է, այլ ոչ թե հայհոյելը: Ժողովուրդն իր էությամբ կանացի սկիզբ ունի և սիրում է ականջներով: Ընդդիմադիր «էլիտան» իր միսիան վատ է պատկերացնում:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը