Տնտեսական

Ապրիլ 21, 2017 12:35

Թուրքական լոլիկի իրացվող խմբաքանակը չի ենթարկվել փորձաքննության

Թուրքական լոլիկի իրացվող խմբաքանակը չի ենթարկվել փորձաքննության

Թուրք ֆերմերի կողմից թունավոր լոլիկների` Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտարարությունը վերջին ժամանակահատվածում հասարակության մեջ խիստ մտահոգության առիթ է հանդիսացել:

Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից հասարակությանը չեն տրվել սպառիչ պատասխաններ առ այն, թե ինչ քայլեր են իրականացվել ներմուծված ապրանքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև առկա չէ տեղեկատվություն առ այն, թե արդյոք Թուրքիայից Հայաստան ներմուծվող սննդամթերքը ենթարկվում է առողջական ռիսկի գնահատման թե ոչ, և ինչ ռիսկեր են առկա ազգաբնակչության համար, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական – վերլուծական կենտրոնի կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ հնարավոր վտանգների բացահայտման և ռիսկի շրջանակի հատկորոշման նպատակով:

Կենտրոնի կողմից կապ է հաստատվել սննդամթերքի ռիսկերի գնահատման եվրոպական գործընկերների հետ՝ պարզելու, թե ընթացիկ տարում հայտնաբերվել են արդյոք վտանգներ թուրքական բուսական ծագման մթերքներում: Արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, այդ թվում՝ առողջության համար բարձր ռիսկ պարունակող մթերքներ, ինչի արդյունքում ԵՄ սահմանային հսկիչ մի շարք կետերում կասեցվել են Թուրքիայից արտահանված մի շարք բուսական ծագման մթերքներ, և բոլոր խախտումները ծանուցված են նաև սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման պորտալում (RASFF): Բացի այդ ուսումնասիրվել է գիտական գրականություն՝ պարզելու արդյոք առկա են հետազոտություններ թուրքական բանջարեղենում, այդ թվում լոլիկում թունաքիմիկատների պարունակության և վերջիններիս թունավորության գնահատման վերաբերյալ: Ռիսկի շրջանակի որոշման համար ուսումնասիրվել են ինչպես սննդի և անասնակերի արագ արձագանքման համակարգում առկա տեղեկատվությունը, այնպես էլ գիտական գրականությունը, համադրվել են ստացված տվյալները, և փաստվել, որ Թուրքիայում բույսերի հիվանդությունների պայքարում օգտագործվող թունաքիմիկատները հաճախ պարունակում են բարձր ռիսկ՝ սպառողների առողջության հետ կապված:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում իսկապես լայն տարածում է գտել թունաքիմիկատների ինտենսիվ կիրառությունը բանջարեղենի, այդ թվում լոլիկի արտադրության մեջ: Գիտական ուսումնասիրության արդյունքները, որոնք իրականացվել են Թուրքիայում և հրապարակվել 2016թ. Ագրոնոմիայի ժողովածուի LIX հատորում, փաստում են, որ ացետամիպրիդի, էնդոսուլֆան բետայի և քլորպիրոֆոսի կոնցենտրացիաները լոլիկում գերազանցում են առավելագույն թույլատրելի շեմը, մասնավորապես՝ դեկտեմբեր ամսին, իսկ քլորպիրոֆոսը՝ հունվարին: Բացի այդ, արգելված պեստիցիդների պարունակություններ են հայտնաբերվել լոլիկում, մասնավորապես էնդոսուլֆան (ալֆա և բետա) և տետրադիֆոն, հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված պարունակությունները սպառողների առողջության վրա կարող են թողնել թունավոր ազդեցություն: Արդյունքում առաջարկվել է մշակել պեստիցիդների մոնիթորինգի համակարգ՝ սպառողների առողջական ռիսկը նվազեցնելու նպատակով:

RASFF համակարգում ևս առկա է տեղեկատվություն թուրքական բուսական ծագման մթերքում քիմիական վտանգների բարձր մակարդակների հետ կապված, ինչի արդյունքում Թուրքիայից արտահանվող բուսական ծագման մթերքը, այդ թվում՝ թարմ-պտուղ բանջարեղենը, մերժվել են: Միայն 2017 թ. ապրիլի 4-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է քիմիական վտանգների հետ կապված 10 դեպք, ինչի արդյունքում թուրքական ապրանքները կասեցվել են Ֆրանսիայի, Լեհաստանի, Իսպանիայի և Բուլղարիայի սահմաններում: Թունաքիմիկատներից հայտնաբերվել է պրոքլորազի, ացետամիպրիդի և տուբեկոնազոլի բարձր պարունակություններ տարբեր բանջարեղեններում՝ քաղցր պղպեղ, նուռ: Հայտնաբերվել են նաև այլ տիպի քիմիական վտանգներ՝ աֆլատոքսին Բ1, օխրատոքսին Ա և սուլֆիդներ՝ չրեղենում և քիշմիշի չամիչում:

Պետք է շեշտել, որ առանց քիմիական ռիսկերի գնահատման հնարավոր չէ պարզել՝ երաշխավորվել է արդյոք սպառողների անվտանգության ապահովումը:

Լիազոր մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից շրջանառվել է նաև վարկած, որ իրենց տվյալներով Թուրքիայից Հայաստան լոլիկ չի ներկրվել:

Այս հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում ստեղծված իրավիճակը, քանզի իրացման ցանցում, բացառությամբ վերջին երկու շաբաթի, թուրքական լոլիկ իրացվել է այսօրվա շուկայական գնից էականորեն էժան գնով: Դա է վկայում նաև բավականին մեծ թվով թուրքական լոլիկի արկղերի առկայությունը իրացման ցանցում:

Ստացվում է, որ լիազոր մարմինը չի վերահսկել իրացման ցանցը, ինչից կարելի է ենթադրել, որ իրացվող խմբաքանակը չի ենթարկվել փորձաքննության որևէ ցուցանիշի նկատմամբ:

Հաշվի առնելով, որ սահմանային անվտանգության ապահովումը կարևորվում է կենսաահաբեկչության կանխարգելման և ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, անհրաժեշտ է նշված դեպքը դիտարկել նաև այս համատեքստում:

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային
հետազոտությունների կենտրոն

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 80,262,641 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 80,262,641 ԱՄՆ դոլար

Փետրվարի 24, 2018 14:21 480.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Շուկայում հայտնաբերվել է կեղծված կարագ․ արտաքին շերտի վրա ունեցել է բորբոսի հետքեր (լուսանկար)

Շուկայում հայտնաբերվել է կեղծված կարագ․ արտաքին շերտի վրա ունեցել է բորբոսի հետքեր (լուսանկար)

Փետրվարի 23, 2018 08:43 1.03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագը։
Կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը

Կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը

Փետրվարի 21, 2018 15:09 Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի:
Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով

Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով

Փետրվարի 19, 2018 17:06 Ներարկումային և հակաուռուցքային դեղերի մասով դեղատոմսը պարտադիր կլինի հուլիսի 1-ից:
Պանրի արտադրություն է իրականացվել ավտոտնակում

Պանրի արտադրություն է իրականացվել ավտոտնակում

Փետրվարի 17, 2018 16:09 «Սոս և որդիներ» ՍՊԸ-ի կողմից։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,492,995 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,492,995 ԱՄՆ դոլար

Փետրվարի 17, 2018 08:38 481.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Կասեցվել է հացի և հրուշակեղենի 7 արտադրամասի գործունեություն

Կասեցվել է հացի և հրուշակեղենի 7 արտադրամասի գործունեություն

Փետրվարի 16, 2018 20:36 Սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ։
Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն

Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն

Փետրվարի 15, 2018 16:36 Երկուսինը՝ վերականգնվել:
Սպանդանոցային մորթի պահանջ պարտադիր կլինի

Սպանդանոցային մորթի պահանջ պարտադիր կլինի

Փետրվարի 15, 2018 13:52 2018 թ. հուլիսի 1-ից:
Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 1 մլն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 1 մլն դրամի վնաս

Փետրվարի 14, 2018 18:09 Նշանակվել է 780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Թթվասերի շուկայում խախտումներ են հայտնաբերվել

Թթվասերի շուկայում խախտումներ են հայտնաբերվել

Փետրվարի 12, 2018 21:34 Արտադրանքում արձանագրվել են անհամապատասխանություններ:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 105,271,443 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 105,271,443 ԱՄՆ դոլար

Փետրվարի 10, 2018 07:04 481,43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Ծխելու համար առաջարկվող տուգանքներն անթույլատրելի բարձր են․ Պաշտպան

Ծխելու համար առաջարկվող տուգանքներն անթույլատրելի բարձր են․ Պաշտպան

Փետրվարի 07, 2018 12:22 Բոլոր հասարակական վայրերում, այդ թվում՝ փողոցում, ծխելը կարող է արգելվել:
Արգելվել է մսոսկրային ալյուրի ներմուծումը

Արգելվել է մսոսկրային ալյուրի ներմուծումը

Փետրվարի 06, 2018 15:01 Ապրանքը վերաարտահանվել է ՌԴ։
Շիրակի մարզում և՛ բնակչության թիվն է նվազում, և՛ ծնունդների

Շիրակի մարզում և՛ բնակչության թիվն է նվազում, և՛ ծնունդների

Փետրվարի 04, 2018 10:34 «Դեմոգրաֆիկ առումով աղետալի վիճակ»։
Շուկայում հայտնաբերվել է որդնած խուրմա

Շուկայում հայտնաբերվել է որդնած խուրմա

Փետրվարի 03, 2018 16:06 Ռուսաստանում է փաթեթավորված: