Լրահոս

21.04.2017 14:10


Պայմանագրային զինծառայող է մահացել Վայոց ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ

Պայմանագրային զինծառայող է մահացել Վայոց ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ

Այսօր Հայաստանի զինված ուժերում պայմանագրային զինծառայող է մահացել։

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ դեպքը սահմանին չի եղել։

Ըստ Հովհաննիսյանի՝ դեպքի մանրամասներն առաջիկայում քննչական ծառայությունը կհրապարակի։

Դեպքի հանգամանքները դեռեւս պարզվում են:

Ավելի ուշ Հայաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանի (ծնված` 30.08.1986թ.) մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։

«Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն»,-ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվեւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ խոստանալով քննության արդյունքների մասին տեղեկացնել լրացուցիչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը