Աշխարհ

Ապրիլ 21, 2017 14:18

Վրաստանում էլ են ուզում Սահմանադրությունը փոխել

Վրաստանում էլ են ուզում Սահմանադրությունը փոխել

Վրաստանի իշխող քաղաքական ուժը՝ «Վրացական երազանք»-ը, սահմանադրական փոփոխություններ է առաջարկում: Ըստ նախագծի՝ երկրի նախագահը ընտրվելու է ոչ թե ժողովրդի ուղղակի քվեարկության, այլ ընտրական կոլեգիայի 300 անդամների կողմից՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում, հինգ տարի ժամկետով: Նախագահի լիազորությունները, որոնք հիմա էլ սահմանափակ են, ավելի կսահմանափակվեն: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Վրաստանի ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին քննադատել է սահմանադրական փոփոխություններով նախատեսվող՝ թե՛ նախագահի անուղղակի ընտրության, թե՛ լիազորությունները սահմանափակող դրույթները: «Իսկ ամենասարսափելին այն է, որ երկիրը փաստորեն չի ունենա գերագույն գլխավոր հրամանատար», - ասել է նա:

Մարգվելաշվիլին դրական է գնահատել մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու առաջարկը: Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով: Բայց այստեղ ևս, Մարգվելաշվիլիի կարծիքով, անորոշ կետեր կան: Մասնավորապես, նա անհասկանալի է համարել այն դրույթը, ըստ որի՝ հաղթած կուսակցությունը, եթե անգամ հաղթանակի է հասել ընդամենը մեկ տոկոսի առավելությամբ, ստանալու է բոլոր չբաշխված քվեները:

«Վրացական երազանք»-ը առաջարկվող փոփոխությունների նախագիծը Սահմանադրական հանձնաժողովում քվեարկության է դնելու ապրիլի 22-ին:

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները որպես անհամաձայնության նշան դուրս են գալիս հանձնաժողովի կազմից: Երեկ հանձնաժողովից դուրս գալու մասին հայտարարեցին «Եվրոպական Վրաստան» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ավելի վաղ ընդդիմադիր չորս այլ կուսակացություններ դուրս էին եկել հանձնաժողովից: Լեյբորիստական կուսակցությունը հայտնել է, որ որոշումը կընդունի քվեարկության օրը՝ ապրիլի 22-ին․ նաև այդ կուսակցության դուրս գալու դեպքում Սահմանադրական հանձնաժողովում կմնա միայն «Վրացական երազանք»-ը:

Ընդդիմադիրների հիմնական դժգոհությունը երկրի նախագահին ընտրելու ուղղակի քվեարկությունը վերացնելու դրույթն է: Սահմանադրական հանձնաժողովը աշխատանքը գործնականում ավարտել է, ապրիլի 22-ից հետո նախագիծն ուղարկվելու է Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու համար, իսկ ապրիլի 30-ից նախատեսվում է այն շրջանառության մեջ դնել Վրաստանի խորհրդարանում:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ռուսաստանը Հայաստանին է արտահանձնել հետախուզման մեջ գտնվող Կուբայի քաղաքացուն

Ռուսաստանը Հայաստանին է արտահանձնել հետախուզման մեջ գտնվող Կուբայի քաղաքացուն

Հունիս 20, 2018 12:36 Մեղադրվում է խարդախության միջոցով մեծ գումարներ հափշտակելու մեջ։
Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիս 20, 2018 11:02 Աշխարհում մոտ 20 մլն փախստական կա և մոտ 40 մլն ներքին տեղահանված։
Հայտնի է, թե ով է Ռուսաստան-Եգիպտոս խաղի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է, թե ով է Ռուսաստան-Եգիպտոս խաղի լավագույն ֆուտբոլիստը

Հունիս 20, 2018 09:27 Երկրորդ անգամ է արժանանում հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Ռուսաստանի հավաքականը հաղթեց և գործնականում ապահովեց տեղը փլեյ-օֆֆում (տեսանյութ)

Ռուսաստանի հավաքականը հաղթեց և գործնականում ապահովեց տեղը փլեյ-օֆֆում (տեսանյութ)

Հունիս 20, 2018 01:09 Եգիպտոսի պաշտպանն ինքնագոլի հեղինակ դարձավ:
Վրաստանի սևծովյան առողջավայրերը կթանկանան

Վրաստանի սևծովյան առողջավայրերը կթանկանան

Հունիս 19, 2018 17:56 Ինչպես հյուրանոցներում և ընտանեկան տիպի տներում, այնպես Էլ ռեստորաններում և սրճարան-բարերում:
Հորդառատ անձրևի հետևանքները Թբիլիսիում

Հորդառատ անձրևի հետևանքները Թբիլիսիում

Հունիս 19, 2018 17:12 Հեղեղվել են բնակելի շենքերի առաջին հարկերը, ծառեր են ընկել։
Կիևում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Կիևում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Հունիս 19, 2018 15:29 Ոստիկանների հետ բախումներ են եղել:
Մահացել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող

Մահացել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող

Հունիս 19, 2018 13:50 Ծառայողական պարտականությունները կատարելի վայր է ընկել ձիուց:
Բաքվում միաժամանակ երկու հրդեհ է գրանցվել

Բաքվում միաժամանակ երկու հրդեհ է գրանցվել

Հունիս 19, 2018 12:40 Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել երեք մարդ:
Միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Բուրջանաձե

Միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Բուրջանաձե

Հունիս 18, 2018 20:21 «Իմ բողոքը Բիձինա Իվանիշվիլիի, ոչ թե որևէ նախարարի դեմ է»։
Թուրքական կենտրոնի անդրադարձը Փաշինյանի՝ ՍՈւ-31CM կործանիչի խցիկում արված լուսանկարին

Թուրքական կենտրոնի անդրադարձը Փաշինյանի՝ ՍՈւ-31CM կործանիչի խցիկում արված լուսանկարին

Հունիս 18, 2018 19:19 Նշվում է նաև, որ լուսանկարն արվել է Էրեբունիի «ռուս-հայկական համատեղ ռազմաբազայում»:
Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային

Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային

Հունիս 18, 2018 08:42 Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Մենք հիասթափված ենք. Յոահիմ Լյովը` Մեքսիկայից կրած պարտության մասին

Մենք հիասթափված ենք. Յոահիմ Լյովը` Մեքսիկայից կրած պարտության մասին

Հունիս 18, 2018 08:27 «Այսքան բարձր մակարդակի ֆուտբոլ չէինք սպասում մեքսիկացիներից»:
Ադրբեջանի ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը

Ադրբեջանի ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը

Հունիս 17, 2018 16:31 Այդ երկրի ՊՆ-ն է հայտարարություն տարածել։
Քարդաշյանը չի բացառել, որ կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում (տեսանյութ)

Քարդաշյանը չի բացառել, որ կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում (տեսանյութ)

Հունիս 16, 2018 11:57 Այդ մասին նա ասել է CNN-ի «The Van Jones Show»-ի ժամանակ:
Զախարովան սաստել է ադրբեջանցի լրագրողին սադրիչ հարցի համար (տեսանյութ)

Զախարովան սաստել է ադրբեջանցի լրագրողին սադրիչ հարցի համար (տեսանյութ)

Հունիս 16, 2018 11:06 «Նման մանրախնդիր մոտեցում չեմ հիշում, երբեք»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։