Կարծիք

21.04.2017 15:45


Վրաստանի հայկական շրջանակների անմիաբանությունը

Վրաստանի հայկական շրջանակների անմիաբանությունը

Վրաստանի իշխանությունները սարսափում են այն մտքից, որ Թբիլիսիում մի քանի հազար հայ հավաքվեն մի վայրում, մասնավորապես Թուրքիայի դեսպանատան մոտ, դատապարտեն Հայոց ցեղասպանությունը և իրենցից պահանջեն անել նույնը։ Սրան գումարվում է Վրաստանի հայկական շրջանակների անմիաբանությունը նույնիսկ այս հարցում և ստացվում է տխուր պատկեր։ Ու էդպես հարցերը լղոզվում, թաղվում անցնում գնում են։ Գոնե այստեղ սկբունքայնություն ցուցաբերելը բոլորովին չէր խանգարի։ Ամբողջ հայ ազգը պահանջատեր է այս հարցում, և ցանկացած չինովնիկի կամ որևէ պետական կառույցի ՝ զանգվածային միջոցառումներ չանելու հորդորները պետք է ընկալել որպես խորը վիրավորանք։ Ակնհայտ է, որ Վրաստանը ցեղասպանությունը չի ընդունելու, բայց դրանից պահանջատիրության օրակարգը չի կարող փոխվել։ Չի բացառվում, որ պաշտոնական Թբիլիսին տեսականորեն նույնիսկ դեմ չէ, որ բազմահազարանոց երթ տեղի ունենա Թբիլիսիում, ուղղակի բաց է մնում այն հարցը, թե հետո ով է պատասխանելու Էրդողանի զանգին։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը