Աշխարհ

22.04.2017 10:54


Արթուր Աբրահամ–Ռոբին Կրասնիկի մենամարտը կկայանա այսօր

Արթուր Աբրահամ–Ռոբին Կրասնիկի մենամարտը կկայանա այսօր

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտն այսօր է` ապրիլի 22-ին, Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցն է 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը։

Նախօրեին Էրֆուտում տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Ռոբին Կրասնիկիինը՝ 75.6 կգ:

Երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում (ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը