Լրահոս

22.04.2017 12:12


Հրդեհ է բռնկվել Ստեփանավանում

Հրդեհ է բռնկվել Ստեփանավանում

Ապրիլի 21-ին, ժամը 20:46-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Պ.-ին պատկանող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:55-ին, մարվել՝ 21:35-ին:

Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 40 քմ և տանիքում պահեստավորված անասնակեր՝ մոտ 1 տ:

Այս խորագրի վերջին նյութերը