Լրահոս

22.04.2017 17:13


«Էրեբունի» օդանավակայանի մոտ այրվել է մոտ 700 քմ խոտածածկույթ

«Էրեբունի» օդանավակայանի մոտ այրվել է մոտ 700 քմ խոտածածկույթ

Ապրիլի 21-22-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Թեյշեբաինի փողոցի մոտակայքում՝ մոտ 1200 քմ, Շիրակի փողոցում՝ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Ալվար–Բերդաշեն գյուղերի հանդամասում՝ մոտ 5 հա, Սևան-Գավառ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի Լճաշեն գյուղի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Բանավան թաղամասի «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Ֆանտան գյուղում գտնվող «Գութանասար» կոչվող տարածքում՝ մոտ 5 հա, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցում՝ ոստիկանության շենքի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի մոտակա անտառում՝ մոտ 8000 քմ, Նորաշեն գյուղի սկզբնամասում՝ մոտ 50 հա, Միխայլովկա գյուղի վերջնամասում՝ մոտ 400 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը