Քաղաքական

22.04.2017 12:37


Ես հանգիստ չեմ մնա, քանի դեռ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Բրեդ Շերման

Ես հանգիստ չեմ մնա, քանի դեռ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Բրեդ Շերման

Մենք պետք է ճանաչենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունընաեւ թուրք ժողովրդին օգնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը:

Նրա խոսքով, Գերմանիան կարողացավ գիտակցել սեփական պատմությունը եւ Գերմանիան դարձավ բարգավաճ, հզոր եւ ժողովրդավարական մի պետություն, որտեղ կցանկանային ապրել բազմաթիվ մարդիկ. «Թուրքիան շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը, արդյունքում նրանք ծայրահեղական, ավտորիտար եւ էրդողանիստական պետության ճանապարհին են: Ես հանգիստ չեմ մնա, քանի դեռ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ Ցեղասպանության հերքումը ցեղասպանության վերջին քայլն է»։

Կոնգրեսականի խոսքով, ազգը ոչնչացնելուց հետո դու ոչնչացնում ես այդ հանցանքի մասին հիշողությունը, սակայն «Ցեղասպանության հերքումը հաջորդ ցեղասպանության առաջին քայլն է եւ կարիք չկա հիշեցնելու, թե ինչպես էր Հիտլերը համոզել իր ենթականերին, որ ողջակիզման պատասխանատվությունից իրենք կարող են խուսափել, որովհետեւ Օսմանյան կայսրությանը հաջողվել էր խուսափել ցեղասպանության համար պատասխանատվությունից»:

Աղբյուրը՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ

Այս խորագրի վերջին նյութերը