Աշխարհ

22.04.2017 13:17


Ավտովթարում մահացել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպա

Ավտովթարում մահացել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպա

Ապրիլի 21-ին ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող, ավագ լեյտենանտ, 1991թ. ծնված Էլչին Աբդուլաևը (Elçin Abdullayev): razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվակայքը:

Լենքորան-Լերիկ ավտոճանապարհի Շովու գյուղի հատվածում վթարի է ենթարկվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Վթարի արդյունքում ևս մեկ սահմանապահ վիրավորվել է:

Սոցցանցերից ստացած տեղեկությունների համաձայն՝ մահացած Էլչին Աբդուլաևը սահմանապահ ծառայության ուղեկալի հրամանատար էր:

Հավելենք, որ բաց աղբյուրներից 2017 թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 23 սպանված զինծառայողի ինքնություն է հայտնի դարձել։

Այս խորագրի վերջին նյութերը