Տնտեսական

24.04.2017 19:10


Բանկերի կողմից գնվել է 75,878,711 դոլար

Բանկերի կողմից գնվել է 75,878,711 դոլար
Ապրիլի17-21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,878,711 դոլար 484.48դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 81,309,391 ԱՄՆ դոլար 485.89դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է6,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 485.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,051,517եվրո516.44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,819,294 եվրո520.15 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ»
ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 877,838,217 ՌԴ ռուբլի 8,59դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 425,410,314 ՌԴ ռուբլի 8,68դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Ապրիլի 10-16ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամովտեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝54.3 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը