Կարծիք

24.04.2017 17:35


Մեր խնդիրների պատճառն այն չի, որ թուրքերը վատն են, արյունարբու են

Մեր խնդիրների պատճառն այն չի, որ թուրքերը վատն են, արյունարբու են

Ես հասկանում եմ, որ ողբն ահագին ձեռնտու բան է. ոչ մի պատասխանատվություն չի պահանջում։

Բայց ինձ համար ապրիլի 24–ի կարևորությունը ոչ միանշանակ է, քանի դեռ այն չի խորհրդանշում մեր սխալներից դասեր քաղելու, պարտվողի ու զոհի կերպարը հաղթահարելու անհրաժեշտությունը։ Մեր խնդիրների պատճառն այն չի, որ թուրքերը վատն են, արյունարբու են ու նմանատիպ լիքը ածականներ։

Հարցն այն է, թե ինչքանով ենք մենք կարողանում պայքարել հանուն նրա, ինչ որ մերն է, ու գնահատել՝ ինչ ունենք։ Գոռում ենք, որ վատ թուրքերը խլել են մեր հայրենիքը ու փախնում Հայաստանից։

Գոռում ենք, որ այս իշխանությունները ոչնչացնում են այս պետության հիմքերը, հետո 10000 դրամի դիմաց գլուխ խոնարհվում, ու ընտրությունները հեշտ ու հանգիստ անցնում են։ Ցավն այն է, որ ես կասկածներ ունեմ, որ դարասկզբին հայերն ավելի ապատիկ էին, քան հիմա։ Կասեք՝ պետականություն չունեինք ու նման բաներ...իսկ հիմա գիտե՞նք անկախության կարևորությունը, փորձո՞ւմ ենք լուրջ պետություն ստեղծել, որի հետ հաշվի կուզենան նստել։ Լիքը արդարացումներ կարելի է գտնել, երբ պատասխանատվության, պայքարելու ու նվաճելու ցանկություն չկա։

Աստղիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը