Աշխարհ

25.04.2017 12:47


Թուրքիան ավիահարվածներ է հասցրել սիրիական քրդերի օբյեկտներին

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել սիրիական քրդերի օբյեկտներին

Թուրքիայի ՌՕՈւ–ն ավիահարվածներ է հասցրել սիրիական քրդերի օբյեկտներին Իրաքի հյուսիսում ու Սիրիայի հյուսիս–արևելքում։ Այս մասին հայտնում է «Anadolu»–ն՝ երկրի ԶՈւ Գլխավոր շտաբին հղումով։

Թուրքական բանակի տվյալներով՝ քուրդ «ահաբեկիչներն» օգտագործում են Սիրիայի հյուսիսով անցնող երթուղին «Թուրքիա գրոհայիններ, զենք, զինամթերք ու պայթուցիկ նյութեր տեղափոխելու համար»։

Նշվում է, որ հենց այդ երթուղով ժամանածներն են ահաբեկչություն կազմակերպել Դիարբեքիրում։

«gazeta.ru»–ն հիշեցնում է՝ Թուրքիան քրդական քաղաքական կազմակերպություններն ահաբեկչական խմբավորումներ է համարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը