Քաղաքական

25.04.2017 13:30


Մակրոնը խոստացել է առավելագույն ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության լիարժեք, վերջնական և հայամետ լուծման համար (տեսանյութ)

Մակրոնը խոստացել է առավելագույն ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության լիարժեք, վերջնական և հայամետ լուծման համար (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընտրությունների առաջին փուլում հաղթանակած Էմանուել Մակրոնը նախօրեին Փարիզում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով Կոմիտասի հուշարձանի մոտ։

AFP–ի փոխանցմամբ՝ Մակրոնը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հնարավոր ամեն բան կանի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար։ Ֆրանսիացի գործիչը նաև ընդգծել է՝ նախագահ ընտրվելու դեպքում առավելագույն ջանքեր կգործադրի արցախյան հակամարտության լիարժեք, վերջնական և հայամետ լուծման համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը