Աշխարհ

25.04.2017 14:45


Թուրքիայի դպրոցներում ջիհադ քարոզող մանկական գրքեր են բաժանել

Թուրքիայի դպրոցներում ջիհադ քարոզող մանկական գրքեր են բաժանել

Թուրքիայի Մերսին նահանգի դպրոցներում ջիհադի (սրբազան պատերազմ անհավատների դեմ) քարոզ պարունակող մանկական գրքեր են բաժանել։ «Demokrathaber»–ի տեղեկացմամբ՝ գրքերը նախատեսված են գունավորելու համար։

Աղբյուրը նշում է՝ երկրի կրթության արհմիության Մերսինի մասնաճյուղի նախագահ Սինան Մուշլուն է պնդել, որ «Նեջմեթինի աշխարհը» մանկական գրքում ջիհադի քարոզչություն է իրականացվում։

Ի պատասխան՝ Մերսինի կրության վարչությունից նշել են, որ այդ գրքերը սահմանափակ քանակով են և ուղարկվել են միայն ուսուցիչներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը