Կարծիք

25.04.2017 16:05


Առաջանում է հարց՝ ի՞նչն է մեզ այս երկրում պահում

Առաջանում է հարց՝ ի՞նչն է մեզ այս երկրում պահում

Ի՞նչն է միավորում ազգին` կրոնը, մտածողությունը, մշակույթը, լեզուն, տեղանքը, պատմական անցյալը, անվտանգության զգացողությունը, տնտեսական միջավայրը` հիմնված շահի վրա: Երևի թե սա է հիմնականը:
--------------------------------------------------
-«Գարեգին Բ»-ն ու «Կճոյանը» մեզ կարծես թե չեն միավորում և, առհասարակ, կրոնը 21-րդ դարում չի կարող ազգ միավորել, առավել ևս, որ Հայ եկեղեցին չունի հանրությանը հայտնի յուրահատուկ բարոյական ու էթիկական նորմեր, ոչ էլ սոցիալական հայեցակարգ:
-Մտածողությունը ոչ միայն չի միավորում, այլ ճիշտ հակառակը` տարանջատում է, հատկապես «համբալի» դիսկուրսից հետո: «Մտածելակերպն» է այսօր ամենաշատը քննադատվում:
-Լեզուն մղվել է կենցաղ, և իրական կրթություն ստանալու համար պետք է այլ լեզուների տիրապետել, անգամ Հայաստանում արժանապատիվ աշխատանք ստանալու համար, եթե, իհարկե, պատգամավոր չեք, այս դեպքում կրթության կարիք չկա: Բայց դա ընդամենը մոտ 100 աշխատատեղ է:
-Տեղանքը նույնպես պայմանական է, անգամ հայտնի չի, թե որն է Հայաստանի սահմանը:
-Մշակույթն առնվազն վերջին 25 տարվա ընթացքում մահացած է, և շատ քչերը կարող են այս տարիների ընթացքում մի քանի գիրք կամ լուրջ արվեստի գործ նշել, որոնք իրենց վրա որևէ ազդեցություն են ունեցել: Մենք «հայկական մշակույթով» չենք սնվում:
-Տնտեսության և շահի մասին համեստորեն լռում եմ:
-Պատմական անցյալի մասին տեսակետները տարբեր են: Առնվազն վերջին հազար տարվա մեր պատմությունը հիմնականում ոչ թե հպարտություն է ներշնչում, այլ ճիշտ հակառակը:
-Մնաց միայն անվտանգության խնդիրը: Սակայն դա նույնպես արժեքազրկվում է, որովհետև նախ չկա վստահություն գործող իշխանության հանդեպ, որ նրանք պատշաճ կերպով են կազմակերպում մեր անվտանգությունը, մյուս կողմից, բանակի ծառայության հարցում մտել է «աղքատ-հարուստ», «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանումը: Անվտանգության հարցը մեզ սկսել է տարանջատել, այլ ոչ թե միավորել:
----------------------------------------------------------
Առաջանում է հարց՝ ի՞նչն է մեզ այս երկրում պահում:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը