Աշխարհ

26.04.2017 18:27


Ջուլյա Ռոբերթսը հանդիպել է Մեսսիին և Ռոնալդոյին (լուսանկարներ, տեսանյութ)

Ջուլյա Ռոբերթսը հանդիպել է Մեսսիին և Ռոնալդոյին (լուսանկարներ, տեսանյութ)

Ապրիլի 23-ին «Ռեալ Մադրիդ» և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբների հանդիպումից հետո, որն ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով (3։2), հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը հնարավորություն է ունեցել լուսանկարվել և շփվել Լիոնել Մեսսիի և Քրիշտիանու Ռոնալդոյի հետ, ինչի արդյունքում Էլ Կլասիկոն տեղափոխվել է արդեն ինտերնետային տիրույթ։

Ինչպես տեղեկացնում է «DailyMail»-ը, «Բարսելոնան» «Ինսթագրամի» իր էջում նկար է հրապարակել՝ վերնագրելով այն «Եվ Օսկարը (միշտ) գնում է Լիոնել Մեսսիի մոտ»։

Ռեալ Մադրիդն, ի պատասխան, տեղադրել է մի շարք նկարներ՝ նշելով, որ Ջուլյա Ռոբերթսը հանդիպել է ոչ միայն Քրիշտիանու Ռոնալդոյի, այլ նաև ակումբի մի շարք այլ աստղերի հետ, այդ թվում նաև՝ Սերխիո Ռամոսի, Զինեդին Զիդանի և Մարսելոյի։

Ջուլյա Ռոբերթսին անգամ հաջողվել է մուտք գործել «Ռեալ Մադրիդի» հանդերձարան։ Ակումբի պաշտոնական էջի ներկայացուցչի հետ զրույցում նա նշել է․

«Ես անչափ հուզված եմ, որ հնարավորություն ունեմ գտնվել այստեղ։ Այստեղ գտնվում է իմ ամբողջ ընտանիքը, և մենք անչափ ոգևորված ենք»։

Ռոբերթսը, սակայն, հրաժարվել է պատասխանել՝ ում է նախընտրում՝ Մե՞սսիին, թե՞ Ռոնալդոյին։

7or.am

Barcelona hero Lionel Messi met actress Julia Roberts after scoring the winner in the Clasico

Roberts also met other members of the Real squad, including captain Sergio Ramos

Տեսանյութն՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը