Տնտեսական

26.04.2017 14:11


Այսօր էլ շուկայից գնել են ադրբեջանական խնձոր (տեսանյութ)

Այսօր էլ շուկայից գնել են ադրբեջանական խնձոր (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, հայկական շուկայում ադրբեջանական խնձորներ են հայտնվել։ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում և այլն) արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր, և որ ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք:

Սակայն այսօր սննդաբան Դավիթ Պիպոյանը շուկայից ադրբեջանական խնձորներ է գնել և դա արձանագրած տեսանյութերը տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը