Լրահոս

27.04.2017 08:22


Վեդիի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2107»-ն ու «ԳԱԶ-3110»-ը․ կան տուժածներ

Վեդիի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2107»-ն ու «ԳԱԶ-3110»-ը․ կան տուժածներ

Ապրիլի 26-ին, ժամը 18:01-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 17 OU 642 (վարորդ՝ 1994 թ. ծնված Մ. Թ.) և «ԳԱԶ-3110» մակնիշի 02 OL 968 (վարորդ՝ 1994 թ. ծնված Կ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի վարորդ Մ. Թ.-ը և «ԳԱԶ-3110» մակնիշի վարորդ Կ. Ս.-ը մեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Մասիսի և Վեդու ԲԿ-ներ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը