Լրահոս

27.04.2017 09:05


Վարդենիսում ավտոմեքենա է այրվել

Վարդենիսում ավտոմեքենա է այրվել

Ապրիլի 26-ին, ժամը 18:23-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 32 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին, մարվել՝ 18:48-ին:

Պարզվել է, որ այրվել է «RAF» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը