Աշխարհ

27.04.2017 10:50


Էլբրուսից 2 ալպինիստ է ընկել ու մահացել

Էլբրուսից 2 ալպինիստ է ընկել ու մահացել

Եվրոպայի ամենաբարձր կետ՝ Էլբրուս լեռ բարձրանալ փորձող 2 ալիպինիստ ընկել է ու մահացել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ ՌԴ ԱԻՆ էլբրուսյան որոնողա–փրկարարական խմբի ղեկավար Աբդուլլահ Գուլիևին հղումով։

Նշվում է, որ մահացածները կին և տղամարդ են եղել։ ԱԻՆ–ի փոխանցմամբ՝ տղամարդը մահացել է ընկնելուց անմիջապես հետո, կինը գանգի բաց կոտրվածք է ստացել և մահացել տեղափոխման ճանապարհին։

Ալիպինիստներն ընկել են Էլբրուսի արևելյան լանջից՝ 4,9 հազ մ բարձրությունից։ Պարզվել է, որ նրանք ուղեկցորդներ են աշխատել Էլբրուս բարձրացողների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը