Քաղաքական

28.04.2017 13:55


Մոսկվայում մեկնարկել է Լավրովի, Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Լավրովի, Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով:

Բանակցություններն անց են կացվում ՌԴ արտգործնախարարությունում՝ դռնփակ։

Նախօերին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ բանակցությունների որոշակի փուլում նախարարներին կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԼՂ հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը