Կարծիք

29.04.2017 08:06


Բռնկումն անխուսափելի է

Բռնկումն անխուսափելի է

Տարօրինակ զուգադիպությամբ սահմանին զոհված զինվորները և նրանց ընտանիքները գտնվում են սոցիալապես ծանր պայմաններում, նրանց հայրերը պաշտոնյա կամ օլիգարխ չեն, նրանց մայրերը միլիոնանոց հայտարարագրեր չունեն, նրանք մեր անտեր երկրի տեր չունեցողներն են, որովհետև տերովները չէին կարող սահմանին լինել։

Անապահով երեխաների զոհվելը դարձել է օրինաչափ։ Բա ճակատագրի հեգնանք չէ՞, որ հողը պաշտպանելու համար զոհվում են մեծամասամբ հող ու տուն չունեցողները։ Հասկանո՞ւմ են պարոնայք պատասխանատուները, որ մի օր համբերության բաժակը լցվելու է, իսկ հակահարվածը կարող է շատ ցավոտ լինել։ Այս համատարած անարդարության միջավայրում բռնկումն անխուսափելի է․․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը