Աշխարհ

29.04.2017 11:10


Արդահանում հայտնաբերված ռուս գեներալը գրավել էր Կարսը (լուսանկար)

Արդահանում հայտնաբերված ռուս գեներալը գրավել էր Կարսը (լուսանկար)

Թուրքիայի ներկայիս տարածքում՝ Արդահան քաղաքում օրեր առաջ հայտնաբերված գտածոյի՝ խաչի պատկերով դագաղի մասին նոր տեղեկություններ են ի հայտ եկել։

«Posta»–ի փոխանցմամբ՝ դագաղում գտնվող բարձրաստիճան զինվորականը 1877–1878 թվականներին Կարսը գրաված ռուս գեներալ Վասիլի Գեյմանն է, ով 1878–ին վարակիչ հիվանդության զոհ է դարձել և թաղվել Արդահանում։

Կարսի թանգարանի տնօրենը հայտնել է, որ ԴՆԹ թեստի արդյունքից հետո դիակը հանձնվելու է ՌԴ–ին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դաձել, որ ռուս գեներալի դագաղից անհետացել է ադամանդներով զարդարված թուրը։ Ռուս պատմաբանները ենթադրում են, որ գեներալը թաղվել է այն ժամանակ, երբ Արդահանը ռուս–թուրքական պատերազմի արդյունքում մտել է Ռուսական կայսրության կազմ։

Ռուս դիվանագետներն արդեն փորձում են պայմանավորվել իրենց թուրք գործընկերների հետ դագաղը գեներալի հետ Ռուսաստան տեղափոխելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը