Լրահոս

30.04.2017 12:47


Արտաշատում բախվել են «ВАЗ-2106»-ը և «BMW»-ն․ կա տուժած

Արտաշատում բախվել են «ВАЗ-2106»-ը և «BMW»-ն․ կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 20:45-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ВАЗ-2106» մակնիշի 34 QF 994 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Պ.) և «BMW» մակնիշի 10 LL 461 (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը:

Այս խորագրի վերջին նյութերը