Լրահոս

30.04.2017 19:32


Արմավիրում շենքերից մեկի պատշգամբից ծուխ է նկատվել

Արմավիրում շենքերից մեկի պատշգամբից ծուխ է նկատվել

Ապրիլի 30-ին, ժամը 16:16-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի պատշգամբից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 16:58-ին:

Այրվել է Բաղրամյան փողոցի թիվ 3/1 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակը, խոհանոցը և պատշգամբն՝ ամբողջությամբ (մոտ 60 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը