Կարծիք

08.05.2017 08:21


ՀՀԿ-ի համար մարդն ապրանք է

ՀՀԿ-ի համար մարդն ապրանք է

Սովետի ժամանակվա Տրեստի կառավարչի տեսքով մի քաղաքագետ կա, որն իշխող ուժին է գովում՝ ասելով. «ՀՀԿ-ն իր բոլոր ընտրողներին դեմքով ճանաչում է, իսկ ընդդիմությունը չի ճանաչում իր ընտրողներին»:
Բա ՀՀԿ-ն չճանաչի, ո՞վ ճանաչի. բոլորին մեկ առ մեկ դեմքին նայելով է 10–հազարականները բաժանել:
ՀՀԿ-ն իր ընտրողների ոչ միայն դեմքը, այլև հասցեն ու կոշիկի «ռազմերն» էլ գիտի: Ավելին՝ նույնիսկ հիշում է., թե փողը վերցնելիս ով էր թրաշված, ով՝ անթրաշ...
Ապրանք գնելիս բոլորն էլ մուշտարու աչքով են նայում: Իսկ ՀՀԿ-ի համար մարդն ապրանք է ու քանի որ շա՜տ փող ունի, «բիրիքով» է գնել...

Բայց զարմանալի է, չէ՞. ՀՀԿ ղեկավարը Հայաստանում բնաջնջել է քաղաքականությունը, սակայն «քաղաքագետներին» շահում-պահում է աչքի լույսի պես:
Դե, որ նման «հզոր քաղաքագիտական մտքեր» արտահայտեն՝ ակամա բացահայտելով ընտրողներին գնելու, նրանց դեմքով ճանաչելու ՀՀԿ-ի անխախտ ավանդույթը:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը