Կարծիք

11.05.2017 08:08


Մտավորականը չպետք է լինի կուսակցական

Մտավորականը չպետք է լինի կուսակցական

Ով ասես՝ իրեն մտավորական է համարում։ Մի կողմ թողնելով մտավորականի գիտելիքներն ու վաստակը, որոնք չափազանց կարևոր են՝ քննարկենք սոցիալական դիրքորոշումների տեսանկյունից։

Մտավորականն, իմ կարծիքով, չպետք է լինի կուսակցական։ Մտավորականը չի կարող կաշկանդված լինել կուսակցական որոշումներով և սպասարկի այս կամ այն կուսակցության շահերը։ Մտավորականն ազատ մարդ է, վառ անհատականություն, ով կարող է տեսնել և զգալ խորքային խնդիրներն ու դրանց պատճառահետևանքային կապերը, որոնք շատերի համար տեսանելի չեն, առավելապես կենտրոնանա երևույթների, այլ ոչ անձերի վրա, բարձաձայնի խնդիրներն ու լուծումներ առաջարկի, ահազանգի, քննադատի, կոչեր անի, որոնք կարող են ազդել հասարակության տրամադրությունների և դիրքորոշումների վրա, այնպիսի կոչեր, որոնք միմիայն բխում են պետության և ժողովրդի շահերից։ Կան այդպիսի մարդիկ, բայց քիչ են, որոնց կարիքը մենք շատ ունենք:

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը