Քաղաքական

11.05.2017 10:19


Ադրբեջանական զինուժը Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի՝ շուրջ 10 տանկի տեղաշարժ

Ադրբեջանական զինուժը Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի՝ շուրջ 10 տանկի տեղաշարժ

Մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց: Ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82–միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ):

Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից՝ մայիսի 10-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով իրականացրել աչալուրջ մարտական հերթապահություն:

Այս պահի դրությամբ՝ օպերատիվ իրավիճակն առաջնագծում հանգիստ է:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը