Քաղաքական

13.05.2017 13:27


Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը