Հարցազրույց

Մայիս 16, 2017 10:03

Երվանդ Բոզոյան․ «Եթե մեր կամքով չգնանք փոփոխությունների, փոփոխություններ մեզ կպարտադրի Ադրբեջանը»

Երվանդ Բոզոյան․ «Եթե մեր կամքով չգնանք փոփոխությունների, փոփոխություններ մեզ կպարտադրի Ադրբեջանը»

«Փաստ» օրաթերթի հարցազրույցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ․

–Պարո՛ն Բոզոյան, ավարտվեցին մեր երկրի հիմնական ընտրությունները՝ և՛ խորհրդարանի, և՛ Երևանի ավագանու: Մենք ինչպիսի՞ Հայաստանում ենք ապրելու արդեն:

–Հարկավոր է ավելի խորքային վերլուծություն անել, որպեսզի այդ հարցի պատասխանն իմանանք: Բայց և ունենք հետևյալ փաստը` այսօր Հայաստանում քաղաքական վերնախավ, հատկապես ընդդիմադիր վերնախավ, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի: Այդ վերնախավը այս ընտրությունների ժամանակ հիմնականում պայքարում էր ոչ թե իշխանության, այլ միմյանց դեմ: Արդյունքում արձանագրեց անփառունակ ավարտ:

Եվ կարելի է ասել, որ այսօր հասարակության մեջ ոչ միայն վստահություն չկա իշխանության, այլ նաև չկա, այսպես կոչված, ընդդիմադիր վերնախավի նկատմամբ: Այս մարդիկ այլևս բարոյական իրավունք չունեն հայտ ներկայացնելու և Հայաստանի ապագայի ու նրա հիմնախնդիրների մասին խոսելու:

–Ուժերի այս դասավորվածության մեջ ժողովուրդը որտե՞ղ է գտնվում, նրան ի՞նչ տեղ հատկացնենք:

–Քաղաքագիտության մեջ ժողովրդին մեղադրելը նույնն է, թե լինել անմեղսունակ: Որովհետև բնակչությունը դառնում է ազգ, եթե նրան ուղղորդում են քաղաքական վերնախավը և սեփական երկրի մտավորականությունը: Այդպես է եղել մշտապես, բոլոր ժամանակներում: Ըստ էության, Խորհրդային Հայաստանում ժողովրդին ուղղորդում էր այն ժամանակվա հայ մտավորականությունը: 1988–ի շարժման ժամանակ` արդեն ձևավորված նոր մտավորականությունն ու քաղաքական վերնախավը:

Իսկ այսօր, երբ ժողովուրդը լյունպենացված վիճակի մեջ է, նրան մեղադրելը կատարյալ անբարոյականություն է: Հասարակ մարդն ուղղորդվող երևույթ է ընդհանրապես ողջ աշխարհում: Այսպես է և՛ Միացյալ Նահանգներում, և՛ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում, և՛ ամենուր:

Եվ երբ մեր երկրի քաղաքական վերնախավը կատարյալ սնանկ դուրս եկավ և արդեն իր մեղքերը փորձում է գցել ժողովրդի վրա, մի բան է ցույց տալիս, թե ինչպիսի ողբերգական վիճակի մեջ է այսօր գտնվում մեր երկիրը:

–Ձեր առաջին ասածից կարո՞ղ ենք եզրակացնել, որ, բոլոր հանգամանքներով հանդերձ, ներկա իշխանությունը լեգիտիմ է: Հասարակության աչքում էլ է այն լեգիտիմ:

–Հայաստանում այսօր առաջացել է վակուումային իրավիճակ: Որտեղ փոփոխությունները եթե լինեն էլ, կարող են լինել միայն իշխանության կողմից: Իսկ կլինի՞ այդ փոփոխությունը, թե ոչ, ես դժվարանում եմ ասել:

–Կարո՞ղ ենք ասել` մեր երկրում ընդդիմությունը, որպես քաղաքական վերնախավի բաղկացուցիչ, վերացավ, որովհետև իշխանությունը երկիրը տարավ ավտորիտար ճանապարհով:

–Ո՛չ: Ամբողջ աշխարհում էլ իշխող ուժերը փորձում են ձևավորել ուժեղ, եթե հնարավոր է, անգամ ավտորիտար իշխանություն: Ցանկացած իշխանություն ցանկանում է ամրապնդել ինքն իրեն` թուլացնելով ընդդիմությանը: Իսկ քաղաքական ընդդիմադիր վերնախավն այն բանի համար է, որպեսզի ձևավորի խնդիրներ ու փորձի կանխել իշխանության այդ ընթացքը:

Եվ այն ընդդիմությունը, որը զբաղված է ամեն ինչով, բացի տվյալ խնդրով, իրավունք չունի խոսել Հայաստանի ապագայի մասին: Սա միանշանակ է: Այնպես որ, մեղադրել իշխանությանն ավտորիտարիզմի մեջ նույնն է, թե մեղադրել մարդուն, ով շարժվում է իր շահերի համաձայն:

–Այս իրավիճակից ինչպե՞ս կարող ենք դուս գալ. ելքը ո՞րն է: Կամ որ նույնն է` ինչպե՞ս կարելի է ժողովրդին կենսունակության լիցքեր հաղորդել, ակտիվացնել հասարակությանը:

–Ժողովրդի մի մասն ինտուիտիվ հասկանում է, որ ինքը չունի քաղաքական վերնախավ: Եվ կամաց–կամաց թողնում է սեփական երկիրն ու գնում է ձուլվելու այլ երկրների մեջ, որովհետև այդ երկրներում կան կայուն վերնախավեր, քաղաքական–պետական համակարգեր, որոնց պայմաններում կարող են նորմալ ապրել:

Իսկ այն մասը, որը դեռևս չի կարողացել գնալ Հայաստանից, սպասողական վիճակի մեջ է, փորձում է հասկանալ, թե ինչ է իրեն սպասվում:

Ըստ էության, ելքը հետևյալն է` կա՛մ իշխանության մեջ կհայտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն փոփոխությունների ծրագիր առաջարկել և Հայաստանը տանել ռեալ փոփոխությունների ուղով, կա՛մ դա տեղի չի ունենա, և մեր երկիրը կդոփի տեղում: Եվ արդեն նոր ահաբեկիչներ հանդես կգան ու կփորձեն ժողովրդի անունից իրենց քայլերն անել: Բայց ընդունենք, որ մարդկության պատմության մեջ լուսավոր ահաբեկիչներ շատ չեն եղել: Հիմնականում ահաբեկչությունը բացասական դեր է կատարում:

Մյուս տարբերակն էլ այն է, որ եթե իշխանությունը փոփոխություններ չառաջարկի, ապա այդ փոփոխությունը մեզ կպարտադրի հարևան Ադրբեջանը` իր նոր ռազմական գործողություններով: Եվ Հայաստանն ու Արցախը կունենան լրջագույն կորուստներ: Եվ այս ամենի հետևանքով կառաջանա նոր իրավիճակ: Ահա այս երեք տարբերակներն են, որ սպասում են հայ ժողովրդին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հայկ Խանումյան․ «Տարածք հանձնելուց խոսելը բացարձակ հիմարություն է»

Հայկ Խանումյան․ «Տարածք հանձնելուց խոսելը բացարձակ հիմարություն է»

Սեպտեմբեր 20, 2017 09:05 «Եթե Էդվարդ Նալբանդյանի հանձնողական ցանկություններն իրականան, ապա դա Արցախի ամբողջ բնակչությունը կդարձնի խոցելի»:
Արմեն Գրիգորյան․ «Հանրության շրջանում տարածքների հանձնման մասին լրիվ այլ մոտեցում կա»

Արմեն Գրիգորյան․ «Հանրության շրջանում տարածքների հանձնման մասին լրիվ այլ մոտեցում կա»

Սեպտեմբեր 19, 2017 13:30 «Նալբանդյանը Սփյուռքին ևս փորձում է համոզել տարածքներ վերադարձնելու հարցում»:
Ես կյանքում ոչինչ չեմ բացառում․ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին (տեսանյութ)

Ես կյանքում ոչինչ չեմ բացառում․ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին (տեսանյութ)

Սեպտեմբեր 11, 2017 14:19 Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահված է ՀՀԿ-ին։
Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին

Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին

Սեպտեմբեր 07, 2017 00:00 Առաջին հերթին պետք է հաղթահարվեն խոչընդոտները:
Արթուր Ոսկանյան. «Կոպիտ սխալները վճռեցին խաղի ելքը»

Արթուր Ոսկանյան. «Կոպիտ սխալները վճռեցին խաղի ելքը»

Սեպտեմբեր 06, 2017 15:44 Մեր ֆուտբոլիստները սովոր չեն այպսիսի տեմպով խաղալուն։
Արթուր Պետրոսյան. Արժանի չէինք այսպիսի պարտության

Արթուր Պետրոսյան. Արժանի չէինք այսպիսի պարտության

Սեպտեմբեր 04, 2017 22:58 Անտեղի սխալների պատճառով գոլեր ընդունեցինք։
Հենրիխ Մխիթարյան. Չէինք պլանավորել 10 հոգով խաղալ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան. Չէինք պլանավորել 10 հոգով խաղալ (տեսանյութ)

Սեպտեմբեր 02, 2017 11:48 Մինչև վերջ պայքարեցինք։
Արցախի ԱԳՆ․ Մադրիդյան սկզբունքների բառափոխում է

Արցախի ԱԳՆ․ Մադրիդյան սկզբունքների բառափոխում է

Օգոստոս 25, 2017 10:53 Հոգլանդի հնչեցրած տարրերը նորություն չեն։
Էդվարդ Նալբանդյան․ Հոգլանդը թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ

Էդվարդ Նալբանդյան․ Հոգլանդը թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ

Օգոստոս 25, 2017 10:45 Բաքուն բացահայտորեն դեմ է դուրս գալիս համանախագահ երկրների մոտեցումներին:
Արթուր Ալեքսանյան. Յուրաքանչյուր տիտղոս ինձ համար առանձնահատուկ է

Արթուր Ալեքսանյան. Յուրաքանչյուր տիտղոս ինձ համար առանձնահատուկ է

Օգոստոս 23, 2017 21:17 Կշարունակի համալրել չեմպիոնական հավաքածուն:
«Զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան»

«Զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան»

Օգոստոս 21, 2017 12:11 Միակողմանի փակել է միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև:
ԱՀ ԱԳՆ․ « Բաքուն ինքն է ամեն կերպ խոչընդոտում»

ԱՀ ԱԳՆ․ « Բաքուն ինքն է ամեն կերպ խոչընդոտում»

Հուլիս 19, 2017 00:45 Արցախի պետականության և նրա ինստիտուտների ամրապնդման անշրջելիությունը նյարդային արձագանք է հարուցում Ադրբեջանում։
Հենրիխ Մխիթարյան. Մեծ պատիվ է գիտակցել, որ ամբողջ հայ ազգն ինձ հետ է

Հենրիխ Մխիթարյան. Մեծ պատիվ է գիտակցել, որ ամբողջ հայ ազգն ինձ հետ է

Հուլիս 18, 2017 00:25 Պատասխանատվություն է միշտ լավ ելույթ ունենալ։
Ռուբեն Կարապետյան․ «Ադրբեջանի կողմից փորձ է արվում քարոզչական ֆոն ապահովել պատերազմի վերսկսման համար» (տեսանյութ)

Ռուբեն Կարապետյան․ «Ադրբեջանի կողմից փորձ է արվում քարոզչական ֆոն ապահովել պատերազմի վերսկսման համար» (տեսանյութ)

Հուլիս 11, 2017 23:03 Վերջին 5 տարիներին Հայաստանի դիվանագիտական կորպուսում հստակ քաղաքականություն չկա։
Լ. Մնացականյան․ Արցախի բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել

Լ. Մնացականյան․ Արցախի բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել

Հուլիս 05, 2017 17:10 Երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը։