Լրահոս

Մայիս 17, 2017 19:35

Թուրքիայում պահանջում են դադարեցնել Գարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը

Թուրքիայում պահանջում են դադարեցնել Գարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը

Թուրքիայում դատական մարմինների կողմից պահանջ է ներկայացվել՝ դադարեցնելու ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունը:

«Ակոսի» տեղեկացմամբ՝ այսօր խորհրդարան է ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը: Աղբյուրը չի հստակեցնում, թե որ մարմնի կողմից է ուղարկվել դա խորհրդարան:

Վերոնշյալ պատգամավորների թվում են ԺԴԿ-ից մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, ԺՀԿ-ի պատգամավորներ Օզգյուր Օզելը, Էլիֆ Դողան Թյուրքմենը, Բարըշ Յարքադաշը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ մեջլիս էր ներկայացվել վերոնշյալ կուսակցությունների ևս 51 պատգամավորի անձեռնմխելիության դադարեցման պահանջ:

Թուրքիայի մեջլիսի պատգամավորների անձեռնմխելիության դադարեցումը նախատեսող օրենսդրական փոփոխությունը թուրքական խորհրդարանի օրակարգ էր բերվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջարկով: Կատարված քվեարկության արդյունքում առաջարկը ընդունվել էր 376 կողմ, 140 դեմ և 5 ձեռնպահ քվեով:

Օրենքի այս փոփոխությունը Թուրքիայի պաշտոնաթերթում («Resmi Gazete») հրապարակվել և ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 8-ին: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվել դատական գործընթաց հարուցել մեջլիսի 152 պատգամավորի դեմ:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Նոյեմբերի 19-ը Տղամարդկանց միջազգային օրն է

Նոյեմբերի 19-ը Տղամարդկանց միջազգային օրն է

Նոյեմբեր 19, 2017 07:47 Առաջին անգամ այն տոնել են Տրինիդադ և Տոբագոյում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանում

Նոյեմբեր 19, 2017 07:13 Արգիշտիի, Գր.Լուսավորչի, Բեյրութի և Իտալիայի փողոցների խաչմերուկում։
Արտակարգ դեպք Երևանում. 13-ամյա տղան Ավանից տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Երևանում. 13-ամյա տղան Ավանից տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբեր 18, 2017 19:59 Որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ։
Մահացել է AC/DC խմբի հիմնադիրներից Մալքոլմ Յանգը (տեսանյութ)

Մահացել է AC/DC խմբի հիմնադիրներից Մալքոլմ Յանգը (տեսանյութ)

Նոյեմբեր 18, 2017 19:08 Նա խմբի շարժիչ ուժն էր։
Վանաձորում ՀՀԿ-ն և ՀՎԿ-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին

Վանաձորում ՀՀԿ-ն և ՀՎԿ-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին

Նոյեմբեր 18, 2017 18:38 «Հայկական վերածնունդ»-ը կստանա քաղաքապետի տեղակալի պաշտոնը։
Tesla-ն էլեկտրական բեռնատար է ներկայացրել

Tesla-ն էլեկտրական բեռնատար է ներկայացրել

Նոյեմբեր 18, 2017 18:18 100կմ թափավազքն՝ ընդամենը 5 վայրկյանում, 800կմ՝ առանց լիցքավորման:
Նոյեմբերի 21-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները

Նոյեմբերի 21-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները

Նոյեմբեր 18, 2017 18:01 Հայաստան կայցելի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:
Կայանած 24 ավտոմեքենաներից գողություններ կատարողը հայտնաբերվեց

Կայանած 24 ավտոմեքենաներից գողություններ կատարողը հայտնաբերվեց

Նոյեմբեր 18, 2017 17:13 Դավիթաշենի և Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջաններում։
Մարդատար մեքենաների արտադրությունը Նախիջևանում

Մարդատար մեքենաների արտադրությունը Նախիջևանում

Նոյեմբեր 18, 2017 16:20 Արդբեջանում մեքենաների արտադրանքի ծավալն անկում է ապրում։
Դիանա Շալժիյանը չի անցել ռուսական «Ձայնի» նոկաուտների փուլը

Դիանա Շալժիյանը չի անցել ռուսական «Ձայնի» նոկաուտների փուլը

Նոյեմբեր 18, 2017 15:45 Ագուտինը նրան չի ընտրել։
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

Նոյեմբեր 18, 2017 15:22 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով:
Սեպտեմբերին Թուրքիայի արտաքին պարտքը կազմել է 665.5 մլրդ դոլար

Սեպտեմբերին Թուրքիայի արտաքին պարտքը կազմել է 665.5 մլրդ դոլար

Նոյեմբեր 18, 2017 14:49 Արտաքին ակտիվների ծավալն աճել է 5 տոկոսով:
Իսակովի պողոտայում բախվել են Audi A8-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Իսակովի պողոտայում բախվել են Audi A8-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Նոյեմբեր 18, 2017 14:27 Խոշոր ավտովթար Երևանում։
Պարզել են 16-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունեցած 26-ամյա երիտասարդի ինքնությունը

Պարզել են 16-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունեցած 26-ամյա երիտասարդի ինքնությունը

Նոյեմբեր 18, 2017 14:06 Էջմիածնի տարբեր բնակարաններում մի քանի անգամ սեռական հարաբերություններ է ունեցել։
Պենտագոնը պատմել է ամերիկացի զինվորականների սեռական հանցագործությունների մասին

Պենտագոնը պատմել է ամերիկացի զինվորականների սեռական հանցագործությունների մասին

Նոյեմբեր 18, 2017 13:37 Նախորդ տարի գրեթե 15 հազար սեռական հարձակում են կատարել։
Գալկինն ու Պուգաչովան եկեղեցում պսակադրվել են (տեսանյութ)

Գալկինն ու Պուգաչովան եկեղեցում պսակադրվել են (տեսանյութ)

Նոյեմբեր 18, 2017 13:01 Ամուսնացել էին 2011թ. և 2 երեխա ունեն։
7 օր առաջնագծում. հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ

7 օր առաջնագծում. հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ

Նոյեմբեր 18, 2017 12:52 Հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2500 կրակոց: