Մեկնաբանություն

Մայիս 18, 2017 00:35

Իսկ ումի՞ց է պակաս Արա Բաբլոյանը

Իսկ ումի՞ց է պակաս Արա Բաբլոյանը

ԱԺ վերջին ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաապաքաղաքականն էին, ամենակեղծվածը, ամենաթանկարժեքը («ռեյտինգային» մի շարք թեկնածուների ծախսած գումարների ծավալների առումով) և ամենաընտրակաշառքայինը:

Ձևավորվեց մի խորհրդարան, որի հիմքում առավելապես փողն է ու ընտրակեղծիքը:

Ի դեպ, առաջին անգամ ենք հանդիպում նաև մի խորհրդարանի, որի կազմում չկա գոնե ֆորմալ առումով իշխանափոխության հայտ ներկայացնող ուժ. «պետպատվերով» ընդդիմությանն այլ դեր է հատկացվել, և «Ելք»-ն այն կատարում է պարտաճանաչ հաճախորդի պես:

Բնական է, որ այս պայմաններում չորրորդական է դառնում այն հարցը, թե ով կղեկավարի խորհրդարանը, ովքեր կլինեն նրա տեղակալները, կամ ովքեր կգլխավորեն այս կամ այն հանձնաժողովները:

Արդեն որոշվել է, որ խորհրդարանի խոսնակը կլինի Արա Բաբլոյանը: Քաղաքական առումով անդեմ, «անլեզու» և գորշ այս մարդը ցույց կտա, թե ինչպիսի ներկայացուցչական մարմին ունենք մենք:

Մյուս պաշտոն ստացածները Բաբլոյանից առանձնապես չեն տարբերվում այն առումով, որ ոչինչ չեն որոշում: Ընդամենը տեղի է ունեցել ներքին մրցույթ, ու Բ26-ին առավել դուր եկածները ստացել են պետբյուջեի հաշվին սպասարկող մեքենա, մի քիչ ավելի բարձր աշխատավարձ, սպասարկող անձնակազմ ու դրսում շրջագայելու ավելի մեծ հնարավորություն ունենալու «դաբրո»:

Եթե որոշվեր, որ, ասենք, «Կալիգուլայի ձին» կամ որևէ պաշտոնյայի թանկարժեք ավտոմեքենան է ստանձնելու ԱԺ-ի այս կամ այն պաշտոնը, ապա հենց այդպես էլ կլիներ: Սա՛ է ներկայիս քաղաքական իրավիճակի առանձնահատկությունը:

Թե որքան կտևի այս ամենը, այլ խոսակցության թեմա է:

Պետրոս Ալեքսանյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Անվտանգություն և առաջընթաց». Վերջին զանգի օրն էլ զոհ ունեցանք

«Անվտանգություն և առաջընթաց». Վերջին զանգի օրն էլ զոհ ունեցանք

Մայիս 27, 2017 09:00 Մրցանակաբաշխություններ, տոնական շոուներ և...անտերություն Զինված ուժերում:
Ինչու են ընտրակաշառք վերցնում, և ինչ է դա նշանակում

Ինչու են ընտրակաշառք վերցնում, և ինչ է դա նշանակում

Մայիս 26, 2017 11:20 Ընտրակաշառքի հարցն ունի իրավական, բարոյական, հոգեբանական (ստոկհոլմյան սինդրոմ) ու քաղաքական կողմ: Մեզ ավելի շատ հարցի քաղաքական կողմն է հետաքրքրում:
«Յալվար» ընկած ժողովրդին զոռով վարկառու եք դարձնում

«Յալվար» ընկած ժողովրդին զոռով վարկառու եք դարձնում

Մայիս 26, 2017 00:05 Այս ամենը չէի գրի, եթե չլսեի Սերժ Սարգսյանի վերջին ելույթը:
2040-ին ԿԸՀ-ն կհայտարարի՝ ընտրողների թիվը 3,6 միլիոն է

2040-ին ԿԸՀ-ն կհայտարարի՝ ընտրողների թիվը 3,6 միլիոն է

Մայիս 24, 2017 09:55 Ընտանիքներով քոչել են, ու երեխա չկա, դպրոցները աշակերտներ չունեն:
Հասա՞վ իր ուզածին Սերժ Սարգսյանը

Հասա՞վ իր ուզածին Սերժ Սարգսյանը

Մայիս 23, 2017 13:10 2018-ի ապրիլից Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն ավարտվում են: Իսկ առանց ՀՀ նախագահի լիազորությունների՝ ՀՀԿ նախագահը լրիվ այլ բան է՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:
Իսկ հրապարակի շատրվանների տակ օրգիաներ չե՞նք տեսնելու

Իսկ հրապարակի շատրվանների տակ օրգիաներ չե՞նք տեսնելու

Մայիս 23, 2017 00:05 Ի դեպ, հարսանքավորները կարո՞ղ է առավոտյան էլ Մատենադարանում խաշ ուտեն:
Հայաստան – 2060

Հայաստան – 2060

Մայիս 22, 2017 11:00 Իշխող ուժն ընտրություններին կմասնակցի «Առողջություն, երջանկություն, բարի բախտ» կարգախոսով: ... Նավսողներ միշտ էլ կգտնվեն:
«Ֆուտբոլային» դիվանագիտությունից մինչև կազանյան թակարդ

«Ֆուտբոլային» դիվանագիտությունից մինչև կազանյան թակարդ

Մայիս 20, 2017 09:00 Սարգսյանն իր հավատարմության երդումը տվեց Ղարաբաղի խնդրի կարգավորման կազանյան տարբերակին՝ զուգահեռաբար քննադատելով Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի մոտեցումները:
«Կիլիկիա-2» կամ «Գնանք Նոյյան տապան՝ հաց ուտելու»

«Կիլիկիա-2» կամ «Գնանք Նոյյան տապան՝ հաց ուտելու»

Մայիս 19, 2017 23:10 Նոյն ու նրա ընտանիքը ու 450 զույգ կենդանի (երևի 2040-ին որ 4 միլիոն ենք դառնալու, էս կենդանիներին նկատի ունեն):
Մեսիջներ ներսին ու դրսին

Մեսիջներ ներսին ու դրսին

Մայիս 19, 2017 00:05 2040-ին Սերժ Սարգսյանը կդառնա 86 տարեկան:
Բոլորս ագռավի չափ ապրելու ենք

Բոլորս ագռավի չափ ապրելու ենք

Մայիս 18, 2017 22:22 Սարգսյանը խոստումների իրականացման ժամանակացույցը ձգում է մինչև 2040 թվական (համարյա 21-րդ դարակես)՝ «էշ մի սատկի, գարուն կգա» ռազմահայրենասիրական երկարաժամկետով:
Իսկ ումի՞ց է պակաս Արա Բաբլոյանը

Իսկ ումի՞ց է պակաս Արա Բաբլոյանը

Մայիս 18, 2017 00:35 Եթե որոշվեր, որ, ասենք, «Կալիգուլայի ձին» կամ որևէ պաշտոնյայի թանկարժեք ավտոմեքենան է ստանձնելու ԱԺ-ի այս կամ այն պաշտոնը, ապա հենց այդպես էլ կլիներ: Սա՛ է ներկայիս քաղաքական իրավիճակի առանձնահատկությունը:
«Բարեփոխիչ» ռակիրովկաներ

«Բարեփոխիչ» ռակիրովկաներ

Մայիս 18, 2017 00:05 Կարևորը հաջողացրին «կայուն, սահուն ու անցնցում» իրենց ուզած խամաճիկային խորհրդարանը ձևավորել:
Երբ ծառայամիտ է «մտավորական» կոչված խավը

Երբ ծառայամիտ է «մտավորական» կոչված խավը

Մայիս 17, 2017 09:10 Իշխանության, պալատի հանդեպ մեր մտավորականության զգալի մասի հնազանդությունը, խոնարհ պահվածքը, քծնանքն ու ստրկամտությունը ազգային անբուժելի հիվանդություն են:
Երևանցիների մեծ մասը բոյկոտեց

Երևանցիների մեծ մասը բոյկոտեց

Մայիս 15, 2017 08:25 Երևանցիների պասիվության ու անտարբերության պատճառը պետք է փնտրել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անպատկառորեն կեղծելու իշխանութան գործելաոճի մեջ:
1561-րդ «նոր» մարմինը

1561-րդ «նոր» մարմինը

Մայիս 14, 2017 00:05 Հակակոռուպցիոն մարմինների ու հանձնաժողովների թիվը որքան ավելացավ, այնքան երկրում ավելի արմատացավ ու խորացավ անպատժելիության, անարդարության, ամենաթողության մթնոլորտը:
Կամ էշը, կամ էշատերը

Կամ էշը, կամ էշատերը

Մայիս 12, 2017 00:05 Մենք անցանք «Առա՛ք Հայաստան»-ով, «Հավատանք, որ փոխենք»-ի մտայնությամբ շարունակեցինք մեր «հաղթական երթը», այնուհետ՝ ընթացանք «Ապահով Հայաստանի» միջով ու հասանք «Անվտանգություն և առաջընթաց»-ին:
Գաղջը խորանում է

Գաղջը խորանում է

Մայիս 10, 2017 10:00 Գարշելի է այս ամենը: Հաղթանակը այսկերպ են մսխում:
Տոնը համաժողովրդական չի դառնում

Տոնը համաժողովրդական չի դառնում

Մայիս 09, 2017 00:05 Իշխանությունը և «արքունիքին» կից հատվածն ինքն իր համար քեֆ է անում ու տոնում, իսկ ժողովուրդն այդ ամենից իրեն պահում է մեծ հեռավորության վրա:
Մանդատավորները

Մանդատավորները

Մայիս 06, 2017 18:20 Փորը քթին հասած «էլիտան» կոնյակ ու շամպայն էր խմում ու ֆսսալով հարցազրույցներ տալիս. ոչինչ չեն ասում, բառերի շարան է ու ռազմահայրենասիրական «բըխկոց»: