Կարծիք

18.05.2017 08:11


Ինչու էին քրիստոնյաները դառնում մուսուլման

Ինչու էին քրիստոնյաները դառնում մուսուլման

Հայ եկեղեցու պատմության դասագրքերում չի խոսվում ներքրիստոնեական հալածանքների մասին՝ քաղկեդոնական-հակաքաղկեդոնական, միաբնակ-նեստորական և այլն, որի հետևանքով բազմաթիվ հայեր դարձան վրացիներ, թուրքեր, ադրբեջանցիներ` մասնավորապես մեզ սահմանակից Գերանբոյի շրջանի այրումները` նախկին քաղկեդոնական հայեր, իսլամ ընդունած պավլիկյանները ու թոնդրակեցիները և այլք:
Կարելի է հիշել, թե ինչպես էին 17–րդ դարում Էջմիածնի կաթողիկոսները հալածում Նախիջևանի ու Վրաստանի հայ կաթոլիկներին և այլն:
Շատ հետաքրքիր մի պատմություն ժամանակին քրիստոնեության ամենագլխավոր աստվածաբանական և քրիստոնեական կենտրոնի` Ալեքսանդրիայի իսլամացման պատմությունից:
Ալեքսանդրայում էին առաջանում հիմնական աստվածաբանական և փիլիսոփայական տեսությունները, որից հետո դրանք դառնում էին քրիստոնեական աշխարհի բանավեճերի պատճառ:
Ալեքսանդրիայի պապերի նմանությամբ՝ Հռոմի եպիսկոպոսները նույնպես իրենց սկսեցին կոչել պապեր` Հռոմի պապեր:
451թ․ Քաղկեդոնի ժողովի պատճառով (որի հիմնական հրահրողները հենց ալեքսանդրիացիներն էին) սկսվեցին քաղկեդոնական-հակաքաղկեդոնական բանավեճերը:
Բյուզանդիայի կայսրերը երկար ժամանակ փորձում էին ինչ-որ եղանակներով հաշտեցնել նրանց մի ընդհանուր կոմպրոմիսային բանաձևի միջոցով կամ էլ մեկ դեպի մեկի կողմը թեքվելով, մեկ դեպի մյուսը, բայց անարդյունք:
Վերջապես Հուստինիանոս I կայսրը որոշեց այդ հարցը լուծել ու սկսեց Ալեքսանդրիայում բռնությունների միջոցով դավանափոխ անել հակաքաղկեդոնականներին: Արդյունքում՝ Ալեքսանդրիայում առաջացան երկու պապեր` Ալեքսանդրիայի քաղկեդոնական ուղղության պապը` հիմնականում հույներ, և հակաքաղկեդոնական ուղղության պապը` հիմնականում ղպտիներ:
Երբ 638թ մուսուլման արաբները նվաճեցին Եգիպտոսը, Ալեքսանդրիայի հակաքաղկեդոնականները մեծ ուրախությամբ նրանց առջև բացեցին քաղաքի դռները` որպես ազատագրողների, և սկսեցին դաժանագույն կերպով հալածել քաղկեդոնականներին՝ երկար ժամանակ Բյուզանդիայի կողմից իրենց կրած տառապանքների վրեժը լուծելու համար:
Արդյունքում՝ Ալեքսանդրիայի քաղկեդոնականները ստիպված ընդունեցին իսլամ և սկսեցին (ի տարբերություն արաբների, որոնք բավականին հանդուրժող էին քրիստոնյաների նկատմամբ) դաժանագույն կերպով հալածել ու կոտորել հակաքաղկեդոնականներին:
Մինչև հիմա այդ գործընթացը շարունակվում է, իհարկե, բոլորը մոռացել են հիմնապատճառի մասին, բայց ավանդույթները հզոր են: Պարզ ասած՝ նստվածքը դեռ մնացել է:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը