Կարծիք

19.05.2017 08:44


1988-ին, երբ մեր հողն էինք պահանջում, «Վրեմյա»-ն մեզ անվանեց «էքստրեմիստ»

1988-ին, երբ մեր հողն էինք պահանջում, «Վրեմյա»-ն մեզ անվանեց «էքստրեմիստ»

1988-ին, երբ մեր հողն էինք պահանջում, «Վրեմյա»-ն մեզ անվանեց «էքստրեմիստ»:
Հայ ժողովուրդը գժվել էր, երեսն էր ճանկռում, որ ապացուցեր՝ ինքը էքստրեմիստ չի...
Հիշում եմ՝ հրապարակում մոտակա գյուղից եկած մի մարդ կար, որ այդ բառն այնքան էլ լավ չէր հասկացել, բայց վիրավորված բողոքում էր՝ «Հմի ես էքսկավատոր եմ, ուրեմն ի՞նչ ա՝ իրավունք չունե՞մ մեր հողը պահանջելու, էդ ի՞նչ ասելու բան ա...»:
Այդ գյուղացի մարդը կնճռոտված, բեզարած-հոգնած՝ գյուղից վազել էր Օպերայի հրապարակ...
Բայց դե, «Վրեմյա»-ն էլ էր իր գնահատականներում սխալվել:
Հիմա հայաստանցիները ոչ թե էքստրեմիստ են, այլ էքստրասենս...
Ձեռքերը ծալած-նստած՝ գուշակում են, թե ներքին թշնամու վախճանը երբ է գալու...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը