Քաղաքական

19.05.2017 16:59


Նոր խորհրդարանը 9 մշտական հանձնաժողով կունենա

Նոր խորհրդարանը 9 մշտական հանձնաժողով կունենա

ՀՀ ԱԺ-ն այսօր ընդունել է «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀԿ-ի ներկայացրած նախագիծը։

Համաձայն դրա՝ նոր խորհրդարանում 9 մշտական հանձնաժողով կլինի․

1. Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր, միջխորհրդարանական բարեկամական խմբեր, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ):

3. Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` գիտություն, կրթություն, մշակույթ, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

4. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` Եվրոպական միության և Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ):

5. Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով` պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

6. Պետական­իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով` սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, հանրային ծառայություն, դատարանակազմություն,դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, փաստաբանություն,նոտարիատ,կուսակցություններ, հասարակական միավորումներ, կրոն, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն,ազգային փոքրամասնություններ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկա, դատական ակտերի հարկադիր կատարում,քրեակատարողական ծառայություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (15 անդամ):

7. Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

8. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր և ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (15 անդամ):

9. Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական և արժեթղթերի) շուկաներ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը