Տնտեսական

Մայիս 20, 2017 21:43

Առգրավվել է 939 հատ «սիգ»

Առգրավվել է 939 հատ «սիգ»

Բնապահպանական պետական տեսչության կողմից 15.05-20.05.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է է 480.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 113.75 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում 50 հազ. դրամի և հաշվարկվել է 111.75.հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի /2 քամատապալ կաղնի/ համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 111.75 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի և Հրազդանի անտառտնտեսության աշխատակիցների հետ համատեղ ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք /5 ծառ/, որի արդյունքում Կոտայքի աշխատակիցների կողմից կազմվել է արձանագրություն, ինչը վարչական վարույթի փուլում է:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում 250.0հազ.դր.ընդհանուր գումարով և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,առգրավվել է 939 հատ /155.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, 11.1 կգ խեցգետին, 5 հատ խեցգետնաորսիչ:

Որից`

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավել է /տիրազուրկ/ 939 հատ /155.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, որն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 3 «Հեքիաթ», Մարտունու թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Գեղարքունիքի տարածքային բաժնի և ոստիկանության Մարտունու բաժնի կողմից համատեղ կազմվել է 9.5կգ խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն և իրականացվել է վարչական վարույթ: Նշանակվել է վարչական տուգանք 50.0հազ.դրամի, իսկ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված խեցգետնի ապօրինի որսի դեպքի արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Կազմվել է խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն, կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի իրականցված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է խեցգետնի ապօրինի որսի մեկ դեպք, ինչի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 1.6կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության մեկ դեպք: Կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպք: Փաստաթղթերը գտնվում են քննարկման փուլում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամի, որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդերքի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ -ի հետ համատեղ կազմվել է հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտման վերաբերյալ արձանագրություն համաձայն որի Սևանա լճից դուրս է բերվել երկու ավտոմեքենա ավազ, իրավախախտի նկատմամբ կիրառվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանք, իսկ ավազը դատարկվել է տեղում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6մլն.դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը

Շրջիկ սրճարանները մնացել են առանց հոսանքի, 120 աշխատող գործազուրկ է (տեսանյութ)

Շրջիկ սրճարանները մնացել են առանց հոսանքի, 120 աշխատող գործազուրկ է (տեսանյութ)

Ապրիլ 23, 2019 09:40 Մթերքները փչացել են, կորուստներ են կրում։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

Ապրիլ 19, 2019 13:45 Մեկ տոննայի ներկրման համար 22 հազ դրամ կսահմանվի։
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ

Ապրիլ 18, 2019 14:30 Պատշաճ կերպով միջոցառումներ իրականացնելու համար:
Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Ապրիլ 18, 2019 13:55 Սակագնի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են:
«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». ՓԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար

«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». ՓԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար

Ապրիլ 15, 2019 16:28 Դատարանի որոշումն անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել։
«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

Ապրիլ 12, 2019 16:10 ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված։
Այս մարտին ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով

Այս մարտին ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով

Ապրիլ 09, 2019 21:20 Նախորդ մարտի համեմատ:
Ամուլսարի հանքի չգործարկման տատճառով «Hyatt» հյուրանոցը դուրս է գալիս Ջերմուկից

Ամուլսարի հանքի չգործարկման տատճառով «Hyatt» հյուրանոցը դուրս է գալիս Ջերմուկից

Ապրիլ 06, 2019 00:20 «Լիդիանի» աշխատանքների դադարեցումից հետո հյուրանոցի այցելուների թիվը խիստ նվազել էր։
ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

Ապրիլ 04, 2019 11:52 ՀՀ տնտեսության մեջ թռիչքաձև զարգացում և էական կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվել:
Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ավելի փոքր է. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ավելի փոքր է. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Մարտ 29, 2019 13:51 Ասել է, որ ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է։
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Մարտ 28, 2019 17:45 Ներկայացվել են որոշ մտահոգություններ և անհամաձայնու­թյուն­ներ։