Տնտեսական

21.05.2017 08:21


Բանկերի կողմից գնվել է 86,554,989 դոլար 482.84 դրամ

Բանկերի կողմից գնվել է 86,554,989 դոլար 482.84 դրամ
2017թ-ի մայիսի 15-ից20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,554,989 դոլար 482.84դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւվաճառվել 94,677,195 ԱՄՆ դոլար 484.36դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է8,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 483.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 400,000 ԱՄՆ դոլար 483.20 դրամ փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,483,540 EUR 531,73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,161,125 EUR 535,12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,382,344,820 ՌԴ ռուբլի 8,45դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւվաճառվել 415,274,147 ՌԴ ռուբլի 8,55դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.9 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը