Լրահոս

23.05.2017 20:12


ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Գոգավանի սահմանային անցակետում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Գոգավանի սահմանային անցակետում

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 23-ին՝ ժամը 00.30-ին, Գոգավանի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1970 թ. ծնված Շալվա Ա.-ն, որը 2014 թ. հունվարի 10-ից ՌԴ Օմսկի մարզի պատիժների իրականացման դաշնային ծառայության վարչության կողմից, որպես ամբաստանյալի կողմից դատաքննությունից խուսափող, հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողություն) 2-րդ մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը