Լրահոս

23.05.2017 21:16


Հետախուզվող Արայիկ Ղ.-ին հայտնաբերել են Կարին գյուղում

Հետախուզվող Արայիկ Ղ.-ին հայտնաբերել են Կարին գյուղում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին՝ ժամը 13-ին, Կարին գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արայիկ Ղ.-ն, որը մայիսի 22-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասի և 186 հոդվածի (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով:

Այս խորագրի վերջին նյութերը