Լրահոս

23.05.2017 17:58


Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է

Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար նախատեսված պայթյունն առավոտյան տեխնիկական պատճառներով հետաձգվելէր: Ժայռաբեկորի պայթեցումն իրականացվել է ժամը 16:40-ին: Նշված ճանապարհահատվածում իրականացվել են մաքրման աշխատանքներ:

Ժամը 17:30-ից այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Լրացուցիչ տեղեկությունների համարզանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝ շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով՝ 047-94-09-11, 047-94-39-11։

Գործում է նաև բջջային անվճար հեռախոսակապ՝ 1-0-1, 9-1-1, 1-1-2 համարներով:

ԼՂՀ Արտակարգ Իրավիճակների Վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը